Էս հղիների նպաստներին վերաբերվող օրենքի մասին: Գործողի:
Կառավարությունն, ինչպես միշտ, սխալ պոչից է բռնել ու փորձում է իբր խնդիրը լուծել:
Բայց էս օրենքն ինքնին հոտած է, էնքան հին է ու ներկա պայմաններին չհամապատասխանող: Եթե կինը փաստացի, փաստաթղթերով չի գնացել ֆիզարձակուրդ, նրան նպաստ չի հասնում: Ու սա էսօրվա ինտերնետի ու աշխատաշուկայի մասին պատկերացումների մոդիֆիկացիայի պայմաններում:
Իհարկե, էն, որ չաշխատող կնոջն ընդհանրապես նպաստ չեն տալիս, սխալ է, դա չի էլ քննարկվում:
Բայց դու էսօր կարող ես պայմանագրով, տանից աշխատել, աշխատավարձ ստանալ կամ հոնորար, հարկեր վճարել, բայց քանի որ ֆիզարձակուրդ չես գնացել, ուրեմն քեզ նպաստ չի հասնում:
Հարկ վճարես՝ նպաստ չստանաս, որ՛տև "չես աշխատում, հարկեր չես վճարել":
Հա, իսկ էն, որ պիտի պատգամավորությունը բարձր աշպխատավարձ ստանա, թանկ մեքենաներ քշի, բնական է, դա չի էլ քննարկվում:
Մեկ էլ կարող են մանկատների ու ծերանոցների բյուջեն կրճատել, բայց ոչ իրենց սեփականը: