Ահավոր տխուր եմ, մեղմ ասած՝ տխուր եմ Դիլիջանի դպրոցով: Էդ համատարած հրճվանքով, պաշտոնական ճառերով...
Ու հոսեցին քարավանները օտարություն սիրող ազգիս երեխեքի՝ սնվելու օտարերեն, որ աշխարհի հետ ինտեգրվեն:
Արդեն ադրբեջանցիներին ենք պատրաստ վելքամելու: Անգլո-օտարերենը մեզ վերստին կմիավորի, ոնց որ ժամանակին ռուս-օտարերենը:
Ահա և ձեզ, սո՛ւրբ թարգմանիչներ, հիշատակի օր, օտարության խրախճանք: Ո՞ւմ համար դուք ժամանակին ստեղծեցիք լեզուն: Ու ո՞ր ժամանակներում: Դուք շատերի համար, փաստորեն, ընդամենը հուշարձան-պուլպուլակ եք, ձեր արած ամենա-ամենագործը՝ գերեզմանաքար-խաչքար: Ի հիշատակ երբեմնի:
Լավ էր, որ էն ժամանակ դուք ապրեցիք, էն ժամանակներում սրբացվեցիք: Էսօր ձեզ կծաղրեին ԱԺ ամբիոնի աստղերը:
Ա՛յ քեզ տխրություն... Ո՞վ կմտածեր
