Ո՞նց անենք, որ Ցեղասպանության մասին էլ կինո չնկարեն, Կոմիտասին հանգիստ թողնեն, թեկուզ էդ բոլոր համաշխարհային աստղերը, որոնց մասնակցությունից ազգս էդքան շոյվում է, արցունքակալում:
Էնքան ոգևորված են գրում ու տարածում էդ կարգի տեղեկատվությունը, ոնց որ արցախյան ազատամարտի կամ Սարդարապատի մասին է:
Ցեղասպանությունը ողբերգություն է, ծանր, դաժան:
Ու եթե Կոմիտասի մասին նկարվելիք ֆիլմի մասին նյութում Ժան Ռենո կամ Դեպարդյո անունները կարդալիս ձեր մեջ հրճվանք է առաջանում, ուրեմն սխալ բան կա ձեր ռեակցիաների մեջ, ժողովուրդ: Մի հատ ռեստարտ տվեք: