Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0
Նայում եմ էս կադրերը ու մտածում, որ երևի թե արժեր, երևի չէ, հաստատ արժեր ապրել էդ բոլոր դժվար օրերը, հարամված ու մրսած մանկությունն ու պատանեկությունը, նստել ու սառցակալել գրադարաններում՝ չիմանալով քեզ, ընտանիքիդ ու երկրիդ ինչ է սպասում, բայց ապրել, ապրել, դիմանալ՝ օրինակ էս զորահանդեսի օրը տեսնելու համար:

Էս զորահանդեսն իհարկե ընդամենը զորահանդես չէր, սա ու երկու ամիս առաջ թուրքի անտեր պորտը տեղը դրած զինվորները, ամեն օր Երևանի երկնքում վարժվող ինքնավստահ օդուժը հենց էն, էն, էն երազանքների մի կարևոր մասն են:

Ինչ էլ ասես, նման օրով, կենացի է վերածվում: Ու էդ դեպքում՝ զինվորներիս կենաց: Կենաց = կյանք + երի:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles