$ 0 0 «Ա՜յ քեզ զուգադիպություն»,- ասաց կապիտանը,- «լավ է, որ Ձեզ հետ հանդիպեցինք: Այստեղ՝ Աղթամար կղզում, հայերից մի եկեղեցի է մնացել: Մի ճարտարապետական գլուխգործոց: Այս օրերին այն քանդում են: Վաղը Ձեզ կտանեմ այնտեղ: Թեկուզ թո՛ղ հայերը այն կառուցած լինեն, միևնույն է, այդ եկեղեցին այս հողերի ստեղծագործություն է: Մարդկության սեփականությունն է, ով ուզում է կառուցած լինի: Ինձ և մեր երկրին կարո՞ղ եք օգտակար լինել»: