Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Երևանում դեռ կան փողոցներ, որոնցով էս քանդել-սարքելու ժամանակն ասես անցած չլինի:
Ինչքան էլ պլպլացնում են, հնությունն ու սիրունությունը, խաղաղությունն ու երևանությունը չեն կորում: Ալավերդյան, Տպագրիչների, Վարդանանց, Թումանյանի անկյունները տեղ-տեղ, Սայաթ Նովայի պուճուրիկ մասեր:
Ու ես էնքան եմ սիրում էդ Երևանը: Է՛դ Երևանի աշուններն ու գարունները: Ծառերի արանքներից ծիկրակող արևի շողերը, ցածր պատշգամբները, քամուց գնացող-եկող վարագույրներն էդ պատշգամբներում:

Ընդամենը մի կես ժամ զբոսնել ես, մինչև հիմա էդ արևի ճառագայթներն ու ծառերի ստվերները ոնց որ դեռ աչքերիդ մեջ մնացած լինեն:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles