Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ինչպես ծախսել Երևանի փողերը, որ դրանք չվերածվեն փառատոնների

$
0
0
Մի քանի օր առաջ ձոն էի գրել Երևանի ք-պետարանի որկորային կայֆերին: Դե գումարած ասֆալտը, որի մասին գրում ու խոսում են բոլորը:

Ու փաստորեն ճիշտ էին կասկածներս, որ Երևանում հաստատ կարկատանի ու այլ առաջնային խնդիրների շարան գոյություն ունի, ուղղակի ք-պետարանին ոչ ոք տեղյակ չի պահում: Չուզողնե՛ր

Պահեմ տեղյակ, սիրելի՛ ք-պետարան: Քո տնօրինության տակ գտնվող ահռելի հողատարածքներում՝ ներառյալ բնակիչները, լուրջ խնդիր կա պետական մանկապարտեզների հետ կապված: Ավելի կոնկրետ՝ պետական մանկապարտեզները քչություն են անում:

Սիրելի՛ ք-պետարան, քեզ երևի չեն ասել, որ մանկապարտեզներում տարիներով երեխաներ են հերթագրվում: Ու շատ հաճախ էդ երեխաների հերթը բանակ գնալուց է հասնում, ինչի պատճառով ծնողները կանգնում են ծանր երկնընտրանքի առաջ՝ բանա՞կ ուղարկել երեխային, թե՞ լրացնել կրթության բացը և ուղարկել մանկապարտեզ:

Իսկ եթե մի քիչ էլ լրջանանք, ապա, ուղղակի կփաստենք, որ տեղ չկա մանկապարտեզներում: Մի տարուց ավել երեխային հերթի են կանգնեցնում, ու հայտնի չի՝ հերթը կհասնի՞, թե չէ: Մանկապարտեզներին մեղադրելու չի: Բառիս բուն իմաստով լեփ-լեցուն են:
Դուք ինձնից ավելի խելոք եք, ավելի տեղեկացված, կասեք, թե ամեն թաղամասին քանի մանկապարտեզ է պետք:

Հաշվեք ձեր ունեցած մանկապարտեզները, երեխաների համար հատկացված տեղերը, հնարավորությունները, հետո հաշվեք մանկապարտեզի տարիքի երեխաներին ու ստացեք էդ ահռելի անհամապատասխանությունը:

Հիմա երևի ի պաշտոնե հակաճառողները կհակաճառեն, որ գարեջրի ու ձմերուկի փառատոններն ու ասֆալտափռումներն իրականացվում են մասնավոր կամ արտաբյուջետային գումարներով և այլն, բայց ես էլ հակաճառեմ՝ բա ինձ հետաքրքի՞ր է: Ես տեսնում եմ առկա լրջագույն խնդիրը ու իրականացվող անիմաստ ծախսերը:

Ավելին ասեմ, հզոր է, եթե դու, սիրելի՛ ք-պետարան, կարողանում ես ներգրավել արտաբյուջետային միջոցներ: Ներգրավի ու մի քանի մանկապարտեզ բաց արա: Թե քանի աշխատատեղ էլ կողքից կբացվի, թողնում եմ քո տեղյակ ու պատկան բաժինների հաշվարկին ու հպարտությանը:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles