Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Հայոց պաշտոնյաներն ու հայոց լեզուն

$
0
0
Քանի որ Տարոն Մարգարյանի հայերենի քննադատությամբ արժանացա քաղաքապետարանի աշխատակցի հակակրանքին, մի անգամից էստեղ էլ գրեմ:

Երբ որ Սոնա Շահգելդյանը կամ Արմենչիկը կոտրված ռուսերենով ինչ-որ բաներ էին ասում, ազգիս քաղքենի մասսան ամոթից կարմրատակել-մնացել էր:

Բայց ես ասում եմ ձեզ, ամո՛թ է մեր պաշտոնյաների հայերենը: Եթե նրանք ունեն իմիջմեյքերներ, փիարով զբաղվողներ, ավելի լավ կլինի, որ նախ և առաջ նրանց հայերենի իմացության վրա աշխատեն, քան թե էժանագին ու ոչ արդյունավետ փիար մեթոդներ (այցելություններ աղքատներին, զինվորներին, դիրքեր, բարեգործություն և այլն) կիրառեն, որոնք վաղուց արդեն ոչ ոքի չեն համոզում:

Կես նախադասություն՝ էսքան անգրագետ, էսքան չշաղկապված խոսք, էսքան սխալ... Վիրավորական է, հասկացեք: Ձեզ էլ պիտի վիրավորի էս հայերենը: Ավելի ճիշտ հայերենի էս տնազը:






Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles