Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Լևոն Հայրապետյանի ձերբակալության մասին լուրն ինձ հանգիստ չի տալիս:(

Ակնհայտ է, որ մարդու գլխին սարքել են: Կոռուպցիայի մեջ հոտած ռուսական պետական համակարգը ձերբակալում է մարդուն "հանցավոր" կապերի մեջ կասկածանքի հիման վրա: Խնդալու է:

Եթե վերցնենք, Հայաստանն իր աղքատիկ ռեսուրսներով ու Լևոն Հայրապետյանին իր մեծ հնարավորություններով, հաշվի առնենք, որ էդ մեծ հնարավորությունների ահռելի մասը մարդն ուղղում էր Հայաստանի զարգացմանը ու չմոռանանք, որ նրան ձերբակալելու հրաման տվածները մինչև ամենավերև շատ լավ գիտեն էդ ամենի մասին, կստացվի, որ Հայրապետյանին ձերբակալելով գրեթե ուղղակիորեն հարվածում են Հայաստանին: Կարծում եմ, որ լավ էլ գիտակցաբար:

Դրա համար ես չեմ սիրում "դարավոր բարեկամությունների" գաղափարը, ես սիրում եմ հզոր պետության գաղափարը: Հզոր եղիր, տես ինչքան բարեկամ կհայտնվի:

Ես աղոթում եմ էդ մարդու համար: 

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles