Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Տաքսիստը. տո ավելի լավ ա, ես թուրքի ձեռը գերի ընգնեմ, քան սրանց մոտ ծառա ըլնեմ, աղջի՛կ ջան:
Ես. Աստված չանի՝ Դուք թուրքի ձեռը գերի ընկնեք, չեմ հավատում, որ գիտեք ինչ է ու էդպես եք ասում:
Տաքսիստը. Տո խի՞ չգիտեմ, ես Թուրքիա եղել եմ ու բարձր ասել եմ, որ հայ եմ, ոշմեկ բան չի ասել:
Խոսակցության մեջ կային նաև դրվագներ նվիրված ազգիս փրկիչ Պուտինին ու Ռուսաստանի մեջ մտնելուն, արտագաղթած բարեկամությանն ու անապագա երեխեքին: Ստանդարտ, հետևաբար մեջբերման կարիք չունեցող:
Խոսակցության բերված հատվածում օգտագործված բառերի ու գաղափարների համառոտ ծանոթություն:
"սրանք" Սերժ-Սաշիկ և այլք
"թուրք" ըստ տաքսիստի՝ Թուրքիայում ապրող
"թուրք" ըստ իս՝ ինչպես նաև Ադրբեջանում
Ու ընդհանրապես, վա՛յ, ազգս, չարացած ու միամիտ, չարացած ու պարզունակ,  չարացած ու առանց ինքնաքննադատության, չարացած ու ահավոր չարացած:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles