Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Վարդան Պետրոսյանի հետ հեռախոսազրույցը

$
0
0
երևի արդեն բոլորը հասցրել են կարդալ: Համենայն դեպս, էսէ հղումը:

Ես երբեք Վարդան Պետրոսյան-թատերական գործչի երկրպագուն չեմ եղել: Երբեք չի ձգել իր ներկայացումներին գնալը, երբեք չեմ գնացել, ձայնագրություններ էլ նայել եմ մեկ-երկու հատ:
Մեկ-երկու անգամ էլ նրան լսել եմ հեռուստատեսությամբ: Խոսքը դուրս եկել է: Ոչ ավել:

Բայց էս դեպքը բացահայտեց ինձ համար չգիտեմ՝ նո՞ր, թե՞ իրական (այսինքն՝ նա էդպիսինն է եղել, ուղղակի նոր եմ ճանաչում) Վարդան Պետրոսյանին:

Էս հեռախոսազրույցում ասած նրա գրեթե ամեն խոսքը կուզեի էստեղ մեջբերել, ընդգծել: Էստեղ խոսում է քրիստոնյա մարդը, ոչ թե օդի մեջ 1700-ամյա քրիստոնեությունից ու Նարեկացուց խոսող մեկը, այլ ապրումներով, վշտով ու դժբախտությամբ իմաստնացած մեկը: Ամբողջ էությամբ Աստծուն փառաբանող մեկը:
Էն որ վշտից, տառապանքից, հոգուդ ցավից մղկտում ու կտոր-կտոր ես լինում ու միաժամանակ ամբողջ էությամբդ ասում ես՝ "Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ Քեզ..." ու փառք ես տալիս Աստծուն:

Շատ կուզեի, որ դատարկությունից, ունայնությունից, կյանքի դժվարություններից, ինֆորմացիոն անիմաստ ու բացասական հոսքերից հոգին կորցրած, չարացած, մաղձոտած ու թունավորված ազգս լսեր էս մարդու խոսքերը: Ականջ դներ նրա ասածին:

Էսօր մատների վրա կհաշվես հայտնի մարդկանց, որոնց բերանից նման ԽՈՍՔ կարող է դուրս գալ:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles