Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Տարոնի պաշտպանությունից

$
0
0
մի բան էլ ես ասեմ:

Նախաբանի տեղակ ասեմ, որ
ա. թաղի խուժանով պետական տարածք պահելը խուժանություն է
բ. Տարոնի խոսքը լսելիս ես փշաքաղվում եմ, քանզի
գ. ահավոր է, ահավորի քառակուսի է ու ահավորի խորանարդ
դ. եթե ես գիտության որևէ մի ճյուղի թեկնածու լինեի, ամենայն հավանականությամբ կհրաժարվեի էդ աստիճանիցս՝ տեսնելով պետական "գիտական" աստղաբույլին


Բայց էս ամենի հետ մեկտեղ նշեմ, որ վստահ եմ, որ ցանկացած մարդ իրավունք ունի չուզել, որ իր պաշտպանությանը ներկա գտնվեն լրագրողներ, նկարահանեն դա ու միանգամից գցեն յութուբ: Իսկ եկեք խոստովանենք, որ լրագրողների ու նրանց խմբագիրների նպատակը հենց դա է եղել:

Հայտնել էին, որ լրագրողները կարող էին գնալ ու ներկա գտվել, թող գնային, նստեին թուղթ ու գրիչով, լսեին, գնահատեին, թերություններ գտնեին ու մի գրագետ հոդված գրեին, որ մարդ կարդար, քեֆը բերեր, ասեր՝ հալալ ա:

Յա, ո՞նց թե: Դրա համար լրագրողդ պիտի լինի առնվազն կարդացած ու մի քիչ գիտելիքների տեր մարդ, առավելագույնը՝ տնտեսագիտությունից հասկանա ու վերլուծելու ընդունակություն ունենա: Ո՞վ ա գժվել նման լրագրող պահի, փող տա: Ո՞վ քլիք կանի նման հոդվածի վրա, կկարդա, կմեկնաբանի: Ինչի՞ համար էդ ձևականությունների հետևից ընկնել, եթե ամենասովորական հեռախոսով անգամ կարելի է մարդկանց վրա կեղտ բռնել ու համարել, որ լրագրողական մեծ աշխատանք կատարվեց:

Էնպես որ կներեք, սիրելի՛ լրագրողական մեծամասնություն, բայց դուք և պաշտոնյաներն իրար արժանի եք: Մի հատ նայեք՝ ում եք սարքել յութուբի աստղ՝ լֆիկ-շմայս-բադեյանների: Չէ՞ որ դուք դա հատուկ եք անում:





Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles