Երեկ հեռուստաալիքներից մեկով ցույց էին տալիս լեքսուսի սրահ բացելու պատվավոր արարողությունը: Չգիտեմ՝ լեքսուսին էին պատվելու եկել, թե գնացել էին պատիվ ստանալու նաև երկրիս վարչապետն ու կարգ մը պաշտոնյաներ:
Լրագրողն իր խոսքում նշեց, որ եթե տոյոտայի սրահ կա աշխարհի հարյուրչգիտեմ քանի երկրում, ապա լեքսուսի՝ ընդամենը յոթանասուն, և չգիտեմինչքան վաճառք պետք է ունենաս տարեկան, որ կարողանաս քո երկրում ունենալ նման սրահ:
- Խայտառակություն, - մտածեց Շտիռլիցը՝ իրար հետ համեմատելով աղքատության ցուցանիշն ու տարեկան չգիտեմինչքան լեքսուսի վաճառքը:
- Սա պատիվ է նաև մեր երկրի համար, - հայտարարեց լեքսուսի հայաստանյան ներկայացուցիչը՝ երկրին ու նրա պատվին նայելով բոլորովին այլ բարձունքի տեսանկյունից:
Երկիրս էլ երկու կես եղավ մեջտեղից՝ մեկը պաշտոնական մասի բաժանվեց, որ գնացել էր էդ պատվի շվաքի տակ կանգնելու, ու անիմաստ նպաստառուների, որոնք դավադրաբար խժռում են պետբյուջեի վերջին 18.000 դրամները: