Ինձ թվում է, մեր հասարակությունը պիտի սովորի մեկ-մեկ լռություն պահպանել: Լսել ինչ-որ բան ու մի անգամից պաշտպանելու/սատարելու/դատապարտելու/պահանջելու (ընտրել համապատասխանող տարբերակը) փոխարեն լռել: ԼՌԵԼ: Սպասել, մարսել, հասկանալ, մտածել, անցկացնել իր անձի միջով, սրտից մինչև գլուխ (եթե դրանք տեղում են):
Աղմուկ է անընդհատ: Անուններ, դեպքեր, միջադեպեր, դժբախտ պատահարներ, երևույթներ, խոսքեր... Մենք ի վիճակի չենք մի նախադասություն անգամ սկզբից մինչև վերջ լսել, նոր կարծիք (կարծիք շատ ճոխ կլինի, ավելի հաճախ՝ անիմաստ բլթոց) հայտնել, էլ ուր մնաց ամբողջ միտք, գաղափար...
Մարդը կարող է ասել՝ "ես կարծում եմ..." ու էդտեղ արդեն հազար հոգի կողմ ու դեմ կարտահայտվի, իսկ ի՛նչ է կարծում, արդեն էական չի, կամ էլ արդեն անըմբռնելի է...
Հազիվ հեռախոսների կամերաներ ու ձայնագրիչ սարքեր օգտագործենք, իրար յութուբ գցենք, որ ոչնչացնենք մեր գաղափարական չէ (ի՞նչ գաղափար, ո՞ւր է էդքան գաղափար) մեր հաղորդակցական հակառակորդին (հակառակորդներին էլ ինքներս ենք ստեղծում մեզ համար, որ մեր ապուշ պայքարն իմաստ ստանա)...
Իսկ չի՞ լինի ապրել առանց ուրիշների ու մեր իսկ շվաքի դեմ պայքարելու: Չի՞ լինի ապրել մարդ լինելու համար, ոչ թե դիմացինին մեր պատկերացրած մարդը դարձնելու: Եթե դու խոզ ես, մե՞կ չի քեզ՝ դիմացինդ մաքուր է, թե կեղտոտ: Չէ՞ որ գարշահոտությունը քեզնից է, քեզ քո սեփական գարշահոտությունն է հասնում, միգուցե դիմացինդ կոկոշանելի բուրմունք է սփռում...
Լռություն, հայե՛ր, ոնց որ մանկապարտեզներում են խմբակային գոռալ տալիս՝ լը-ռու-թյուն, լը-ռու-թյուն... ու հետո բոլորը միանգամից լռում են: