Հետաքրքիր է, որ բաժակը, տեսքը, չափը մեծ կապ ունի խմածդ սուրճի համի հետ: Հետո էն, որ սուրճի բաժակները քիչ-քիչ մեծանում են: Տենդենց կա էդպիսի: Քանակը նույնն է, բայց ինչ-որ հավես բան կա մեծոտ բաժակով սրճվելու մեջ:
Սուրճն եփում էի գազի վրա ու մտածում, թե ինչքան երկարել է սուրճ եռացնելու պրոցեսը: Սատանան գիտի՝ ինչքան ինչ են խառնում էս գազի հետ, որ մի բաժակ սուրճն էսքան երկար է եփում:
Հետո ուզում էի հասկանալ իմ վերաբերմունքը տրանսպորտի թանկացմանը: Անձամբ ինձ ինչքանով ու ինչպես կվնասի, դեռ կոնկրետ չեմ պատկերացնում, չեմ ուզում մտածել դրա մասին: Բայց մի բան հստակ նեղում է՝ էլի տուժվելու է ամենաանապահով խավը: Աղքատներն ավելի են աղքատանալու: Միայնակ թոշակառուներն ավելի են ընկնելու: Ու հիմա ամեն տեղ կարդում ես՝ բա չվերցնեիք ընտրակաշառք, որ հիմա ջաններիցդ դուրս չգար: Հա, էդ էլ ճիշտ է: Բայց դե մեղք են, միևնույնն է: Որովհետև ավելի չարքաշ կյանքով են ապրելու:
Իսկ թանկացնողների մասին ի՞նչ ասես, որ արդեն չի ասվել: Փոքր ժամանակ եթե իրենց մայրերն իրենց համար մի-երկու անգամ գոնե "Չարի վերջը" կարդային, կարող է Աղվես աղայի ճակատագրից մի քիչ վախենային:
եսիմ