Օվանիտաս եղբայրն իրավացիորեն գովերգել է բազմաչարչար քաղաքամայր Երևանիս կյանքին ու հանգիստ առօրյային վայիս լինող քաղաքապետարանի հերթական մրցույթը:
Ես էլ երկու բառ ասեմ էն մասին, ինչն ինձ ահավոր բարկացնում է:
Ուրեմն էս քաղաքապետարանին կից ինչ-որ մի կայք կա, կոչվում է մայերևան կետ ամ, որն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատարի հավակնություն ունեցող երկրին բնորոշ հերթական ֆիքստուլությունը՝ վեբկամերաներ, որոնք առցանց ռեժիմով հեռարձակում են քաղաքի գլխավոր ու մարդաշատ հրապարակների, այգիների անցուդարձը:
Հարց է ծագում՝ ինչու: Ո՞վ է խնդրել: Ու՞մ է հաճելի էն միտքը, որ ամեն մեկը կարող է իրեն հետևել, տեսնել: Չլինի՞ թե "բազմաթիվ երևանցիների խնդրանքով է"...
Հա, ու էն, որ "իբր մենք ում ենք պետք, թեթև տարեք" կուտը Հայաստանի տարբերակում օյին չի, ու որ Սաֆարովի արտահանումից հետո դառավ ավելի հստակ ու ակնառու, որ մենք շատերին ենք պետք, կարծում եմ բացի պատկան մարմիններից, մյուսները հասկանում են:
Էն, որ սենց ապուշ բաներով տուրիզմ էլ չի զարգանում, կարծում եմ, էլի պարզ է:
Ու էս կարգի մի շարք տափակ փաստարկների շարանը որ վերջանում է, հասկանում ես՝ պաշտպանված չես, քանի որ, եթե մի-երկու ապուշի պետք է քաղաքի ամենամարդաշատ վայրերի՝ օպերայի, հանրապետության հրապարակի տակերը քանդել ու ավտոկայաններ սարքել, ապա կանեն: Եթե պետք է, որ աշխարհի ամեն մի անկյունից երկրիդ փողոցները, քաղաքացիները տեսանելի լինեն, ապա էլի կանեն գուգլից էլ լավ ու ավելի պատրաստակամորեն, քան անվանական թշնամիներդ:
Մի խոսքով, նույնիսկ եթե համարենք, որ դա անշառ ու անվնաս ձեռնարկ է, ապա "որն է իմաստը" հարցը կարծում եմ լրիվ անտեղի է, քանի որ խոտից թիթեռների, դաշնամուրների, նախշուն պինգվինների ու զատիկի ձվի գույների շենքերի հեղինակների շարժիչ ուժը հավանաբար լրիվ այլ ոլորտից է: