Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Կրկին "Խտրականության մասին"օրենքից

$
0
0
Հրանտ Մելիք-Շահնազարյանի վերլուծությունը օմբուդսմենի անմեղ օրենքի մի քանի կետի կարդացեք էստեղ:

Շատ հստակ երևում է, որ էս օրենքը գրված է նաև մարդկանց ոտքերն ու ձեռքերը կապելու համար: Այսինքն, նորմալ մարդկանց, մեծամասնությանը դարձնում է փոքր ու ագրեսիվ էդ փոքրամասնության գերին: Նրանց տրվում են ամեն տեսակի իրավունքներ, իսկ մեզ՝ հորդորում զգույշ շնչել, զգույշ արտաշնչել, որ հանկարծ օրենքը չխախտվի, :

Ստացվում է նաև, որ ես իրավունք չեմ ունենալու չսիրելու ինչ-որ մի գործընկեր ....-ի, այլ հակառակը, պարտավորված եմ նրա հետ լինել առավելագույնս լավ, առավելագույնս զգույշ: Հակառակ դեպքում նա կարող է դատի տալ ինձ է՛լ, իմ գործատուին է՛լ, ու եթե պետական կառույց է, հավանաբար նաև պետությանն է՛լ:

Բայց սա էլ հեչ: Ես ուրիշ բան եմ ուզում ընդգծել:

Եթե հիշում եք, տարիներ առաջ տեղի ունեցան սահմանադրության բարեփոխումներ, որոնք քաղաքացիական կատարյալ պասիվության պայմաններում անցան միաձայն:

Աչքիս առաջ է, թե ինչպես մի քանի մտահոգ քաղաքացի, էն ժամանակ պատվավոր կոալիցիայի մաս կազմող հնչակ-դաշնակ-ռամկավարՎահան Հովհաննիսյանին հարցնում էին ընտանիքին վերաբերվող փոփոխության մասին: Ու ինչպես նա կարդաց նոր առաջարկվող տարբերակը ու մի բան էլ մունաթ եկավ, թե այ մարդ, ի՞նչ եք ուզում, մի հատ էլ գրենք՝ "միմյանց հե՞տ": Ու չգրեցին:

Իսկ հիմա ուշադրություն, սահմանդրության,որի օրը հեսա տոնելու ենք էն հատվածը, որի տակ կարելի է սղացնել միասեռ ամուսնությունները.Սահմանադրության էս հատվածի օրինակն էլ բերեցի, որ հանկարծ միամիտները չմտածեն՝ մեկ ա, մենք չենք թողի: Ամբողջ Ֆրանսիան ոտքի կանգնեց, որ թույլ չտա էդ այլանդակության օրինականացումը, իսկ իրենց Սահմանադրական դատարանն ասաց՝ համապատասխանում է Սահմանդրությանը: ՈՒ ա-դյո:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles