Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Բլոգնյո՞ւզ

$
0
0
Ես չգիտեմ՝ սրանինչ անուն դնել:

Տեսել են anushanahitմոտ, նեղություն էլ չեն քաշել մի հատ ուշադիր նայել վերևի հղումը:

Քանի անգամ եղել է՝ դրել են իմ գրառումը՝ է՛լ "տառասխալ" են ուղղել (ասենք ես սովորություն ունեմ ինչ-որ բաներ գրել էնպես, ինչպես ինձ դուր է գալիս, հատուկ կետադրական նշաններն ու մեծատառերը չպահելով, և այլն), է՛լ վերնագիր են դրել անվերնագիր գրառմանս: Նկարներ են ավելացնում՝ հաճախ շատ անտեղի, դեռ մի բան էլ գրում են՝ թե հեղինակի մտքերն են, մենք պատասխանատու չենք: Չնայած, ըստ իս, մի ուղղում անելու դեպքում՝ իրենք ամբողջությամբ իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը:

Բայց հիմա էս արդեն չափից դուրս է: Մի անգամ էլ ես էի Խլուրդին հղում տվել, ինձ մոտ մեկնաբանությունները փակել: Մեկ էլ հայտանաբերում եմ էդ գրառումն իմ անվան տակ: Ու ԿՄ-ից մեկնաբանելու հնարավորություն չկա, որ գրառման տակ տեղյակ պահես:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles