Առավոտյան առաջին ճնճղուկներն արդեն պարաններին նստած ողջ կոկորդով մեկ ճռվողում են: Լուսաբաց ավետում:
Ավտոտնակների կտուրներով երկու կատու իրար հետևից են ընկել ու իրար հասնելիս պատառոտում են իրար ու կատաղած մլավում: Տեսնես՝ ի՞նչ չեն կիսել՝ էգ կատո՞ւ, թե՞ մուկ:
Մասիսի ճակատն արևոտվում է: Մասիսն էլի ոնց որ երկնքից երկիր իջած լինի, ոչ թե հակառակը:
Ա~յ էս ճամփեն որ բռնես, բալե՛ս, ուղիղ քեզ կտանի Ղարաբաղ: Ճամփեն ոլորապտույտ է, ուղիղ չի, բայց որ բռնես, հաստատ տեղ կհասցնի: Երևանից Ղարաբաղ՝ թելի նման բացվող, չհատնող մի ճամփա...