Quantcast
Channel: Noni_no's
Viewing all 1849 articles
Browse latest View live

ոչ-էսթետիկ գազային հարցեր

$
0
0
Էս հունվար քանի հոգուց հենց մենակ բլոգային ոլորտից լսեցի, որ աննորմալ թանկ են վճարել գազի դիմաց:

Բացի նրանից, որ պարսկական գազի առկայության դեպքում մենք ինչ-որ խաչիկային տրամաբանությամբ ռուսական թանկ գազ ենք սպառում, բացի նրանից, որ ՀՀ մի կտոր տարածքում գազը նույնքան արժի, ինչքան մեծ եղբոր անծայրածիր տարածքներով ու վրացական տրանզիտով անցնելուց հետո, դեռ մի բան էլ դաշնակները կասկածում են, որ ինչ-որ բաներ են խառնել գազին, ինչի պատճառով վճարել ենք շատ թանկ:

Ի՞նչ հոդվածով է գնում էդ ամեն ինչը՝ գերշահու՞յթ, խաբեբայությու՞ն... Ես հատուկ էսօրվա պայմանների պատվին կավելացնեի առանձին հոդված՝ "թրքական լուծ" անվան տակ:

Հիմա ելնելով նրանից, որ

- շուտով ընտրություններ են
- հ1-ը խոսում է գազի գներից

կարելի է ենթադրել, որ գազի գների իջեցում հնարավոր է:

Սակայն, իհարկե ոչ մեկ չի պատժվի, դեռ օխտացենտռն էլ հաստատ կսարքեն մեր բեբիլոնում:

Ինձ ամենաշատը դզել էր

$
0
0
էն, որ նախագահական Արթուր Պողոսյանը գնացել էր "լոտչիկի" շորերով ու պիլոտկեն գլխին:



1, 2, 3, 4 հըլը ուշադիր նայեք մեջտեղից դեպի ձախ նստած պետական այրերի անասելի հրճվանքը: Բլոկտնոտները, որ գրի առնեն բոլոր կարևոր կետերը, որ կարող ա դուրս թռնեին Նյուտոնին սխալ հանած երիտասարդ բժիշկ-կասմանավտի բերանից:

Լավ ա, կասմանավտի սկաֆանդրով չէր գնացել, թե չէ նախագահականում գրավիտացիան միանգամից վերանալու էր, մասսան օդերով գնար-գար ու սկսեր այդուհետ ծյուբիկներից սնվել

Article 0

$
0
0
Օֆ, ուրախություններս կարճ տևեց, նախագահականի նկարը չէր, այլ Գեղարքունիքի մարզպետարանի:

Մնաց միայն Սփյուռքի նախարարությունը մեզ ուրախություն:

Ի դեպ, մեյլիս վրա ոչ մի հաղորդագրություն չեմ ստանում, դրա պատճառով կարող է չպատասխանեմ: 

Миронову 70 лет

Կանչե կռունկ

$
0
0

Չգիտեմ ինչի, էսօր ուզում եմ սեր խոսոտվանել Հայաստանին: Մի տեսակ շատ է ոտնատակ եղել: Մի տեսակ ոնց որ փորձեն անընդհատ խլել հայրենիքի, հողի ու երկրի սրբության զգացողությունը:
Կուլ եմ գնում երբեմն:



Մեղայ

$
0
0

Մեղայ, Տէր, նախատեցի, դատեցի: Հոգուս խորքի նախանձիս, մաղձիս դիմացինիս մեղքի շորերը հագցրի ու դրանցով ծածկեցի. ես սրբացայ, իսկ նրան մեղավոր դարձրեցի:

Եղբորս երեկ հայհոյեցի ու անիծեցի, իսկ էսօր դիմացինիս աչքի շյուղն եմ մատնացույց անում ու քարը ձեռքիս մեջ տրորում ու սպասում եմ հարմար պահի, որ նետեմ:

Մեղայ, Տէր, որովհետեւ ընկերոջս մեղքը տեսնելով ուրախանում եմ, քանի որ իմոնք դրա առաջ ինձ փոքր ու աննշան են թվում:

«Մեծ Պահքից» ու «Քրիստոնեությունից» եմ խոսում, իսկ մեջս ատելությունն է վխտում:
Մեղայ Տէր, որովհետեւ եղբայրներիցս թշնամիներ եմ ստեղծել ինձ համար ու ատում եմ նրանց, ատում եմ, ատում:

Մեղայ, Տէր, էս ի~նչ հեշտ էր սուրբ դառնալը...

Ազնիվ խոսք, մտքիս չկար

$
0
0
Էս թեմային էլի անդրադառնալ: Օֆֆֆ, գուլամ գոր

Պահք


Article 0

$
0
0
Երկու սպիտակ մանուշակ ծաղկել են ու, արդեն մի շաբաթ է, գրավել են ամբողջ սենյակը: Նրբություն են տարածում, լռում ու երեսներն արևի կողմը շուռ տալիս:

Սիրում եմ տարվա էս ժամանակը, որ՛տև նարգիզներ ու կակաչներ են ամեն տեղ: Սիրում եմ ինքս ինձ համար ծաղիկ գնել:

Ու էսօր փողոցով քայլելիս ոնց որ ամեն կողմից էս երգը լսվեր....


   

Սասունցին մեջս եռաց

мерзко

$
0
0

Article 1

$
0
0
Հրապարակներում, հարթակներում ու պուրակներում խեղկատակները ծափեր են փախցնում իրար ձեռքից: Անգամ ծափ տալուց մարդու ձեռքերը կկեղտոտվեն:

Անհասկանալի գարուն է մի տեսակ:

Կանաչ թեյ եմ խմում մեղրով ու U2 լսում: Ճառերի հավես իհարկե չկա: Ճառեր չեմ սիրում, խոստումներին չեմ հավատում, փոփոխություններն էլ իրենք իրենց են գալիս:




   



Article 0

$
0
0
Երբեք չի կարելի երկրի ապագան վստահել ղեկավարություններին, պաշտոնատար անձանց:

Ըստ իս, պետք է հասարակությունն էնքան ուժեղ ու կայացած լինի, որ ուղղակի ընտրի մի քանի ծառա ու հետևի ու ստիպի, որ աշխատեն ճիշտ ու հօգուտ և ոչ թե ի վնաս:

Թե չէ ինչի՞ նման է մեր երկիրը

Article 1

$
0
0
Եկա, նստեցա կոմպիս առաջին եւ առաջին բանը, որ տեսա հայոց մտավորականության նամակն էր Ռուսաց մեդվեդին: 

Հարց ունեմ էդ մտավորականներին՝ դուք ձեր թագավորի հետ հարց չունե՞ք լուծելու, որ ձեռքներդ պարզած ընկել եք ուրիշներից եք մուրում արդարություն ու արժանապատվություն:

Թե՞ էս տարբերակը հեշտ ա, մեդվեդը մեկ ա շան տեղ էլ չի դնի, դուք էլ ձեր խիղճը հանգիստ կքնացնեք, թե սուս չմնացինք:

Հեհեեեյ

Ո՞նց նորից չհիշեմ Ռուբեն Սևակին՝ "ձուկը հոտում է գլխից, հասարակությունը՝ մտավորականներից, քանի որ դրանք են (պիտի լինեն /նոնինո/) ազգի գլուխը"

Ոնց որ

$
0
0
- ղեկավարությունդ հայտարարի, որ թուրքերին ՀՀ քաղաքացիություն է տալիս, իսկ մտավորականությունը, փոխանակ ղեկավարության հարցերը լուծի, Գյուլին նամակ գրի, թե ինչ կլինի, ձեր քաղաքացիներին ասեք, որ չգան ՀՀ քաղաքացիություն խնդրեն

- ղեկավարությունդ պատերազմի ժամանակ ասի, զորքերը հետ եմ քաշում, իսկ մտավորականությունը, փոխանակ ղեկավարության հարցերը լուծի ու զենքը ձեռքը վերցնի ու ասի "մահ իմացեալ...", նամակ գրի Գյուլին, թե ինչ կլինի, ձեր զորքերին ասեք մեզ չսպանեն

- առողջապահության նախարարությունը կարմրուկ/կարմրախտի վակցինացիան անցկացնի, ինչի արդյունքում մի սերունդ մուտանտ կծնվի, իսկ մտավորականությունը, փոխանակ էդ վակցինան բերողի հարցերը լուծի, նամակ գրի usaid-ին ու Հնդկաստանի ղեկավարությանը, թե ինչ կլինի, գենետիկորեն մոդիֆիկացված դեղեր մի ուղարկեք

Հենա, Շարմազանովը (ասել է, թե ՀՀԿ-ն) խստորեն քննադատել է Էրդողանին, որ Մոսկվայի պայմանագրի պատճեն է ուզել, բայց կես բերան Մեդվեդին բան չեն ասում, ինչի՞... 

Բարի լույս

$
0
0
Երբ Ստեփանոս Մալխասյանցի "Հայերենի բացատրական բառարանի" առաջին երկու հատորն էի գնել, հարգարժան [info]javakhk -ի հետ խոսում էինք Ջավախքի բարբառում հորթի անվանումների մասին:

Խոստացել էի, որ հենց գնեմ մյուս երկու հատորը, "փուչիկ" բառը կնայեմ:

Խնդրեմ՝

Փուչի, փուչիկ (փաղաքշական) - փոքր հորթ: Կովը փուչիկին լիզում է: Փուչիկին կանչի՛ր, ասա՝ փուչի, փուչի:

Բայց գրված չի, թե բարբառ է:
ատանկ

ժանտախտը խորանում է, քեֆն՝ ուժեղանում

$
0
0
Գյումրիից հրճված ռեպորտաժ էր հայլուրով: Ֆրանկոֆոնիայի օրեր Գյումրիում:

Շքերթ, դրոշներ, շեփորներ, թմբուկներ: Ֆրանսիա, Կանադա, Շվեյցարիա՝ դրոշներ, կամավորներ /թե՞ մասնագետներ, չեմ հիշում/, կենդանի ֆրանսախոսներ, որ աբորիգեն կապիկների զանգվածի համար մի քանի ծամածռած հայերեն բառեր են արտասանում, զանգվածը հրճվում է /փոքրության բարդույթն է խոսում, իհարկե/, գլխավոր հրապարակում դիմակահանդես՝ երեխաները՝ je suis Napoleon Bonaparte, ասաց 5-6 տարեկան մի տղա, je suis le petit Mme Pompadour chaperon-rouge, ավելացրեց մի աղջնակ:

Երկու ասոցիացիա ունեցա միանգամից՝
ա. Վանոյի տորթը սովի տարիներին
բ. Մեդվեդի այցը Գյումրի ու մայիսմեկյան շքերթն էդ առիթով

Ընդամենը մի ամիս առաջ Մայրենի լեզվի օրն էր: Ինչ-որ չեմ հիշում, որ երեխաների ու ծնողների մեջ էդքան ոգևորեին պետականորեն: Տարվա մեջ առնվազն երկու անգամ սրբոց Սահակի և Մեսրոպի տոները կան: Ե՞վ;

Էդ երեխաներից քանիսը՞ տեսնես գիտեն մեր հերոսներին: Բայց փոխարենը ծնողների օրհնությամբ կապկում են հոգեկան հիվանդ նապոլեոններին, կուրտիզանուհիներին....

Ձեռքս չի գնում գրել, լեզուս չի պտտվում ասել, բայց երկրին ոնց որ անբարոյական կին սարքած լինեն՝ ով ինչի համար փող տվեց, էն էլ ստանում է:       

Է՞ս էր երազ իմ երկիր հայրենին... 

ուպդ: 

էս էլ թարմը տեսնայութը


      

Ինչ է սերը

քաղքենիություն

$
0
0
Փողոցի առևտրականների բողոքներին ի պատասխան քաղաքապետն ասել է, թե մունիցիպալիծետի շտատը զբոսաշրջիկների առաջ ամոթխածության զգացողություն է ապրում՝ մոլ ձեզ նմաննեռը խայտառակումե՛ն ռեսպուբլիկան:

Նույն տրամաբանությամբ վարչապետը արգելեց հարսանիքների ազդանշանները հրապարակում: Ես կհասկանայի, եթե պատճառաբաներ, որ կառավարության աշխատանքին են խանգարում, սովորական, հասարակ, մեզ նման աննշան ՀՀ քաղաքացիներին:
Չէ, մենք սև ջհանդամին, իրենց որ դիմանում ենք, ազդանշանն ի՞նչ է, որ չդիմանանք:

Չգիտեմ, էս տուրիզմով տառապող պաշտոնյաները եղե՞լ են ասենք Իտալիայում, որ աշխարհի առաջատար տուրիստական երկրներից է: Մի հատ գնային որպես զբոսաշրջմոլիկ տեսնեին թե ինչքան արժանապատվություն ունեն իտալացիները ու ինչքան թքած էդ զբոսաշրջիկների վրա, որովհետև հասկանում են, որ դրանցից տարեկան մի քանի միլիոն կգնան-կգան, իսկ իրենց երկիրը միակն է, ու իրենք էլ իրենց երկրի տերն են, ոչ թե օտարին ծառա:

"Հայաստան" բաց բաժնետրիրական ընկերությունը բաղկացած է լինելու սպասարկող բազմալեզվանի, բազմաֆունկցիոնալ խաչիկներից, որոնք ունեն սրան-նրան ծառայելու ու սպասարկելու մեծ ներուժ և հավակնոտ մենեջմենթ:

ատանկ

Article 1

$
0
0
Եթե ես էսօր անձրևի տակ մնացած լինեի, կթափառեի փողոցներով, ու ինձ կթվար, թե նոյեմբերն է՝ մերկ ու սառը: Ինձ կթվար, թե վերջն է, ոչ թե սկիզբը, կորցնելու ժամանակը ու ոչ թե գտնելու...

Եթե էսօր անձրևին ես փողոցում լինեի, փողոցի աղքատիկ ծաղկավաճառներից ծաղիկներ կգնեի՝ մի քիչ թառամած ու գլխիկները կախած, ու վաճառողներն ինձ կմաղթեին, որ կյանքումս մենակ ուրախության ու հաճույքիս համար ծաղիկներ գնեմ...

Եթե էսօր աձրևին քայլելուց լինեի, կփակեի անձրևանոցս ու թրջվելով կերգեի raindrops keep fallin' on my head ու կգայի ու էս գրառումը կանեի ու էս երգը կմիացնեի... Ու մի բաժակ դառը սև սուրճ կխմեի


ու մի քիչ էլ ինձ ֆորրեստ գամփ կզգայի    
Viewing all 1849 articles
Browse latest View live