Դեռ մութ է, բայց արևելքը սկսել է դանդաղ բացվել: Մասիսի ստորոտն արդեն սպիտակին է տալիս: Ճնճղուկների ծլվլոց ու իրար թաղից թաղ արձագանքող շների հաչոց:
Դիմացի շենքերի պատուհաններում հատ ու կենտ լույսեր են վառվում արդեն: Խոնավ ու զով եղանակ է՝ անձրևի ու թաց հող ու ծառի հոտով:
Նման լուսաբացներ եղել են տասը, քսան, երեսուն տարի առաջ, կլինեն հարյուր տարի հետո էլ: ՈՒ իրենց հետ կբերեն կրկնվող զգացողություններ հարյուր տարի հետո էլ: