Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

քաղաքապետ չեմ ընտրելու

$
0
0
Չունեմ թեկնածու:

Ընդդիմադիր ձևացողներից սեզոնային ալերգիա է սկսում: Չարյաց փոքրագույն էլ էս դեպքում չկա: Բացատրեմ ինչի:

Եթե հաշվենք, որ Տարոնն է չարյաց փոքրագույնը, իսկ ըստ ադաթի՝ էդ պատվավոր դերը միշտ հասնում է իշխանության թեկնածուին, ապա ընտրել նրան նշանակում է վերընտրել նաև նարեկսարգսյաններին ու գագամատունիներին: Ճիշտ նախագահական ընտրությունների պես՝ ընտրում ես Սերժ Սարգսյանին ու փաթեթի մեջ ներառված են նաև վարչապետն ու յուր նախարարաբույլը*: Դու հաշվի ես առնում Սերժի պատերազմական անցյալը, բանակի հարցում էդքան կարևոր դերակատարումը, նայում ես շուրջբոլորը՝ էլ մարդ չկա ընտրելիք, հետո ստանում ես փաթեթը ու ... ու


Ճիշտ նույն տխուր իրավիճակը ավագանու ընտրությունների դեպքում է:

Չեմ ասում, թե Տարոն Մարգարյանն է Երևանի էս անճոռնիացման հիմնական ու գլխավոր մեղավորը: Ամեն ինչ սկսել էր նրանից շատ առաջ, նա ընդամենը մեխանիզմի մի մասնիկն է ու պրոցեսի շարունակողը և չի կարող հակառակ գնալ պտտվող մեխանիզմին:

Իսկ մեխանիզմն անճաշակ է, հաճախ՝ գեղցի, ահավոր փուչ, անբովանդակ: Երևանին, կրկնվեմ, վալենծիկյան սրտիկներով չեն սիրի, Երևանը դեկորատիվ ու անհոտ ծաղիկներով չի սիրունանա, մանավանդ էդքան արդեն տեսքից գցած վիճակում գտնվող Երևանը: Տուֆի գույնի քաղաքը չի կարելի մանուշակագույն ու կանաչ ու դեղին դարձնել: Մեծությունների արձանները պետք է լինեն բարձր, որ ամբոխի բոյն ու թաթը չհասնի... Ո՞ր մեկն ասեմ:

Մոնումենտից նայում ես՝ Քաղաք չի մնացել: Քաղաքը վերածել են իրենց հոգեհարազատ տեսքով օբէկտի՝ լուցկու տուփերի նմանվող բարձրահարկերով, ագավաներով, զռթիկ ծաղիկներով ու ֆլամինգոներով:

Ո՞նց բացատրես մարդկանց, որ ծառը ծաղիկով ու թփով չի փոխարինվի: Բարդին կտրել ու տեղը ագավա տնկել ու մի բան էլ գովազդվել ու հպարտանա՞լ դրանով:

էդ է վիճակը:

Հ.Գ. * նշված կոնտեքստում նախարարաբույլից բնականաբար դուրս է ՊՆ Սեյրան Օհանյանը





Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles