Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Եսիմ

$
0
0
Մի քիչ նայեցի Րաֆֆի-շոուն ու հիմա մտածում եմ, որ Րաֆֆը ոչ թե դիտմամբ էր էդքան մարդու ձեռ առնում, իսկ օպերայի հրապարակում լիքը մարդ կար, պլյուս մոտ մի երկիր ժողովուրդ, որ իշխանություններից զզված է ու նրանց դեմ է, այլ քիչ մը գլխից թույլ է:

Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել՝ "Աստված մեր ժողովրդին ժամադրել է այս հրապարակում", "Տիեզերքի դռները էսօր բացվում են էստեղ" (մեջբերումները՝ մոտավոր) նախադասությունները, Աստծու թագավորությունը-բանը... Ու սրանք հնչում են կես միլիոն ձայն հավաքած հեղափոխականի բերանի՞ց:

Աչքիս Րաֆֆը տեսավ, որ քաղաքական հեղափոխություն անող իրենից դուրս չի գա, որոշեց մարտին-լյութերություն անել: Մեռավ սրբություններից խոսելով, քիչ է մնում մի հատ էլ բարև-պատարագ մատուցեր, ու սկսեր ռեֆորմացիան՝ ասենք սուրբ հռչակելով հոր պատմության դասագրքերը ու կանոնիկ՝ դրանց մեջ կեղծված փաստերը:

Լավ, ասենք թե հարմարվել ենք էն մտքի հետ, որ մեր ժողովրդին մի նորմալ իշխանություն մոտ ապագայում չի սպասվում: Բա մի նորմալ ընդդիմությա՞ն էլ արժանի չենք, չեմ հասկանում: Իսկական հայի բախտ:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles