Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

10.10.2010 - Սիրում եմ քեզ Երևան գոլդ օրերին հատկապես

$
0
0
Ամսի 10-ին էլի Էրեբունի-Երևան են նշելու…

Արդեն սկսել են անճաշակ սրտիկները կախել քաղաքով մեկ։

«Սիրում եմ քեզ, Երևան» - արտասանած ինչ-որ անգրագետ, ճղճղան ձայնով մեկի կողմից։ Շեշտադրությունն անպայման վերուվարումներով (rising and falling tones, wow!), որ ընդհանրապես բնորոշ չեն հայերենին։

Քաղաքում ամենուր կհնչի ռաբիսը՝ որպես անդեմ զանգվածի՝ Երևանի հանդեպ անասելի սիրո դրսևորում։ Ամեն տեղ կճխտեն փչովի կարուսելներ, բատուտներ՝ չմոռանալով ներկել դրանք զրըթ ու մի քիչ էլ փըրթ գույներով։

Երեկոյան անպայման կհնչի համերգ՝ հայ էստրադայի աղանդավոր աստղերի մասնակցությամբ։ Նրանք յուրովի աղոթք կհնչեցնեն առ Աստված, որ ծաղկի մեր Երևանը։ Ամենը կուղեկցվի դրոշի գույներով փուչիկների բաց թողումով։ Չգիտեմ, էս անգամ ում դուպլիկատին կբերեն (Չելենտանոն արդեն հետաքրքիր չի)։

Վերջում իհարկե՝ հրավառություն, էնքան ուժեղ ու գփմացող, որ նույնիսկ սահմաններից այս ու այն կողմ գտնվող արյունարբու թշնամին նախանձի, ու նախանձից աչքը դուրս գա։ Իսկ անաչք թշնամին արդեն վախենալու չի, հը՛…

Այ սենց հեռահար հայրենասիրություն ու վալենտիկյան սրտիկների անխոնջ բաբախում՝ ի բարօրություն եւ փթթում հայրենյաց…

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles