Երեկ Գրիգոր Նարեկացու "Մեկնություն "Երգ երգոցի"-ն գնեցի:
Սկսեցի թերթել՝ Նարեկացուն սույն մեկնությունը գրել պատվիրել է իր ժամանակվա թագավորը: Ընդհանրապես, մեր պատմությունները, մեկնությունները, եղած ժառանգության զգալի մասը գրվել է թագավորների, իշխանների, մեծահարուստների, ասել է, թե ժամանակի էլիտայի պատվերով, հովանավորությամբ:
Ինչ-որ հիմա մեկին գտնենք իշխանավորության մեջ, որին հանգիստ չեն տալիս ասենք Հոբի գիրքը, կամ Պողոս առաքյալի թղթերից մեկը, ու նա գնում իմաստուն այրերին պատվիրում է իր համար մեկնել դրանք: Խնդալու է մի տեսակ:
*********
Մեջբերում Մեկնությունից՝
"Նա, որ իբրև Աստված կարող էր մեզ իշխանաբար փրկել սատանայական բռնություններից, այդ արեց արդարությամբ և նրան բռնությամբ կապեց: Նույնիսկ դա արեց խաղաղաբար և ոչ տիրաբար"