Երեկ շենքերի բակում տեսա, որ մեկը ստվարաթղթե մեծ արկղի մեջ ուտելու բամբակ էր վաճառում.
- Բամբա՛կ, բամբ՛ակ,- գոռում էր դատարկության մեջ
Բաներ կային, որ մեզ միշտ արգելված էին՝ բամբակ, շաքարաքլոր ու բոշի ծամոն՝ ի՞նչ գիտեք՝ ինչ պայմաններում են սարքել էդ զիբիլը: Ու եթե էնպես էր ստացվում, որ մեծերից ինչ-որ մեկը, իր երեխաների համար վերցնելով, մեզ համար էլ էր վերցնում բամբակ կամ շաքարաքլոր, երկու քարի արանքն էի ընկնում՝ մաման թույլ չի տալիս, որ՛տև վնաս է, վատ է մամայի արգելածը վերցնելը ու անհարմար է մեծին մերժելը: Ու, ի դեպ, չուտելու հետ խնդիր չի եղել՝ չի կարելի, ուրեմն վերջ:
Ու մի տեսակ զզվել եմ շաքարաքլոր-խնձորներից ու բոշի ծամոնից: Բամբակի վառած շաքարի համը ու բերանիդ մեջ հալվելը սիրում էի:
Ու մեկ էլ իրիկնամուտին լսեցի, որ բակում երեխեքը հալամուլա (մՈլա՞) են խաղում: Մոտավորապես եմ հիշում՝ ինչ խաղ էր, բայց լավ հիշում եմ, որ հաշվելուց սկսում էին բառը կրճատել՝ հալամուլա 1, հալամուլա 2, հալամուլա 3, հալ 4, հալ 5, հալ 6, հալ 7, հալ 8...
Միշտ մտածել եմ՝ ինչի՞ հալամուլա, էդ ի՞նչ բառ է: