Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

նորտարիախառը

$
0
0
Գրառումներիցս մեկիտակ, որ հայտնվել էր Բլոգնյուզում, երկու տղա՝ մեկը 16 տարեկան, մյուսը՝ 17, մեկնաբանություններ են թողել, թե գրողը բառադի է, սրիկա և այլն:)

Իհարկե լուրջ չընդունեցի, անգամ ծիծաղս եկավ: Պարզ էր, որ էդ երեխեքը հենց էն խոցելի խմբի մեջ են, որոնք, ով գիտի, արդեն նշված այլանդակ սերիալի հակահերոսների կերպարն են ընդունել, հավանաբար իրենց առօրյայում ընդօրինակում են դրանց սանրվածքը, խոսելակերպը, կեցվածքը, տափակամտությունները... Իհարկե, էդ դեպքում ես եմ բառադին ու սրիկան, ոչ թե իրենցից էդ կերպարները սարքողները: 

Բայց իրենք մեկ-երկու տարուց զորակոչվելու են բանակ: Իրենց սանրվածքի փոխարեն լինելու են քաչալ գլուխներ, որ էդքան փոքրացնում, միանման ու հավասարապես անօգնական ու հուզիչ են դարձնում մեր նորակոչիկներին: Իրենց տարածքային հավաքակայաններում հարազատների հետ կանգնած հա-հա-հի-հի են անելու, մինչև որ իրենց կանչեն ավտոբուս նստելու: Իրենց սրտները երևի գցելու է էդ պահին, թվացյալ անհոգության դիմակն ընկնելու է, իրենք լրջանան, հուզվեն ու գնան:...

Գնան ծառայելու:

Էդ փոքր տղաները զենք են վերցնելու իրենց ձեռքն ու կանգնեն մեր խաղաղության ու առօրյա անհոգության պաշտպանության: Գիշերները՝ մանավանդ ձմեռվա ցրտերին, իրենք կանգնելու են զենքով, սառած ձեռքերով, հանգիստ ու իրենց գործն իմացող տղամարդիկ դարձած հսկելու են, որ մեզնից յուրաքանչյուրն իր կարևոր ու անկարևոր բաներով զբաղվելու հնարավորությունն ունենա:  

Ու ես աղոթելու եմ նրանց համար, որ անփորձանք ծառայեն ու առողջ վերադառնան տուն: Նրանցից յուրաքանչյուրի համար առանձին-առանձին ու մեր բանակի համար՝ ընդհանուր: Աղոթելու եմ, որ Սբ Աստվածածինն իր թևերի տակ պահի նրանց բոլորին, որ նրանց դժվարությունները թեթևանան, որ թշնամու գնդակն իրենց երբեք չհասնի: 

Ու թող ամեն եկող նոր տարի, որն իրականում մեր կյանքի օրերի ստանդարտ հաջորդականություն է ու պարզապես պատմություն ու տարեթվեր է գրանցում, մեր զինվորների համար խաղաղ լինի: Քանիսը գնում են ծառայության, ուղիղ էդքանն էլ վերադառնան: 

Ատանկ


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles