Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Պարոնյանի գրիչն է պակասում

$
0
0
նկարագրելու մեր քաղաքական դաշտի գործիչներին մեկ առ մեկ՝ անբեղ ծոմապահներից մինչև վերջին զոհեր, օլիգարխ-նախագահական թեկնածուներից մինչև մի ոտից մյուսը թռչկոտող նախկին ու արտաքին ինչ-ինչ գործերի նախարարներ: Ու իհարկե դե էդ բոլորի արանքներում պոչները տնկած մի կտոր շաքարի խաթր ամեն ինչի պատրաստ մանրադրամանոցներ, ո՞նց կլինի առանց դրանց....

Ինձ համար միշտ ծիծաղելի է եղել (դառն ու զավեշտոտ) նայել, թե ինչպես են սրա-նրա հետ հույսեր կապում լուրջ մարդիկ: Հեսա էսինչը կասի, հեսա էնինչը կանի մի բան, ու տեսեք ինչ ենք անելու հայերով...

Մինչդեռ էդ էսինչն ու էնինչը երկրի կարևոր խնդիրների հարցում՝ ոնց որ գերտերությունները հայկական հարցում ընդհանրապես՝ թքած ունեն ապագայիդ վրա էլ, արտագաղթիդ վրա էլ, աղքատությանդ վրա էլ... 

Խնդրեմ, հերթական օրինակը՝ ամբիոններից երկրիս վիճակը ողբացողների իրական ողբերի ու դարդերի մասին: 

Էսքան բան: Զարմացածներ, հիասթափվածներ.... էդ սենտիմենտը թարգել է պետք: Մի անգամ արդեն գրել էի՝ 20 տարվա շրջանը փակվել է

Մենք ձև պիտի գտնենք ներսից փոխվելու, առաջին հերթին ամեն մեկս ուղղվելու, շտկվելու, որ մեր մեջից էլ դուրս գան ոչ թե էս (ոչ մենակ էս երկուսը, այլ էսօրվա ողջ ծաղկաբույլը) մուրացիկ մեծապատիվները, այլ արժանապատվություն ունեցող մարդիկ, որոնց խոսքն ամեն տեղ ու ամեն լսարանի համար նույնն է՝ սկսած ներսում ապրող խղճից մինչև հրապարակներ:

Աստված պահի մեր երկիրը


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles