Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

սուուուպպեռ-սուուուպպպեռմառկետ

$
0
0
Մի քանի օր առաջ գրել էի հրավիրատոմսերով բացված հերթական սուպերմարկետի մասին։

Հիմա էլ լուրերով էին տալիս՝ ամենամեծ սուպերմարկետն է բացվել։ Դե պարզ է, որ գումար են աշխատում, գովազդի ձև է, բայց իրեն հարգող հեռուստաալիքը, ըստ իս, լուրերի մեջ նման գովազդ չէր ճխտի։

Նման չափերի սուպերմարկետ չկար Հայաստանում։ Վերջապես մեր հասարակությունը սովորեց խանութում կաշկա գլորել, որ սուպերմարկետը թանկ ապրանքների խանութ չէ։ Ամեն ինչ հասանելի է։ Որակով (ըհընց, որակով)։

Հասանք, ի՞նչ մնաց մեզ ընդամենը 20 տարի առաջ գոյություն ունեցող Հայաստանից ու հասարակությունից։ Սուպերմարկետներ, որոնք մեր միակ հպարտությունն են էսօրվա։

Նվաճում, զարգացում, անկախ Հայաստան, արցախյան ազատամարտ, հպարտ հայրենիք, քրիստոնյա հայություն…

Եվրաինտեգրման զեկույցներում գրանցեք, խնդրեմ՝ Հայաստանում դիտվում է առաջընթաց։ Բոշեքը դեռ չեն հագեցել, բայց որկրամոլությունն արդեն կայացած ազգային հատկանիշ է։

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles