Քանի որ էս վերջերս գրել էի, թե ինչքան են տղամարդիկ դիրքերը զիջել, ուզում եմ պատմել նաև հակառակ դեպքի մասին:
Ընկերուհուս հետ Թարգմանչաց տոնին գնում էինք Օշական: Ընկերուհուս մեքենայով: Մեքենայի մեջ՝ երկուսով ու մի երեխա: Գնում էինք պատարագի:
Աշտարակն անցանք թե չէ, դիմացի անվադողերից մեկը ծակվեց: Կանգ առանք: Ճանապարհի մեջտեղին: Մեզնից ոչ մեկը բնականաբար "պակռիշկա" փոխող չի: Մինչ ընկերուհիս զանգել ամուսնուն, փորձում էր հասկանալ՝ ինչ անի, մի մեքենա կանգ առավ մեր կողքին՝
- Երեխե՛ք, օգնելու բան կա՞:
Պարզվեց էդ տղան հակառակ ուղղությամբ՝ դեպի Երևան, գնալուց էր եղել, տեսել էր մեզ, պտտվել էր ու հետ էր եկել, որ օգնի: Ու օգնեց: Խեղճը մաքուր հագուստն էլ կեղտոտեց, հին անվադողը հանեց, նորը տեղադրեց՝ ամեն ինչ տեղը տեղին: Դեռ ընթացքում էլ երեխայի հետ էր կատակում, չափը, ձևը տեղը՝ առանց ավելորդությունների, առանց անիմաստ հա-հա, հի-հի-ների:
Մենք կանգնած՝ մի կողմից անհարմար էինք զգում, որ տղային էդքան նեղություն ենք տալիս, մյուս կողմից անսահման շնորհակալության զգացողությունով էինք լցված: Մոտներս թերմոսով սուրճ կար ու ինչ-որ քաղցրավենիք: Առաջարկեցինք, անգամ դրանցից հրաժարվեց: Երբ վերջացրեց, ու մեր "վայ-վույ, շնորհակալություններ"-ը վերջացան, ընդամենը ասեց՝
- Հա դե, ոնց որ մերոնք ձեր տեղը լինեին: Ի՞նչ կա ըտեղ...
Էդ "մերոնք"-ի, "մեր"-ի գիտակցությունը որ լիներ է՛ մեր ժողովրդի մեջ, ավելի ճիշտ որ վերականգնվեր, էլ ի՞նչ դարդ....