Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

մոլ-ություն

$
0
0
Ի~նչ փուչ բաներ են մոլերը: Սպառողական մշակույթի անբաժան մաս: 

Որ գլոբալ վերցնես, ու՞մ են պետք աշխարհիս տակի բոլոր խանութները մի տեղ հավաքած: Որ մարդ մտնի ու իրեն կորցնի էդքան քռչուփալասի հարձակումից: Նույն թրենդերը, նույն ոճերը: Իհարկե որակն ու գներն են տարբերվում, բայց ի վերջո ամեն ինչ ուղղված է մի կողմ՝ ամեն տեսակի գրպանին հարմար (թեև միշտ չի, որ հարմար է. հաճախ՝ աչքդ տեսավ, ուզեց, մի կերպ հիմա, կամ մի ամսից զեղչերի ժամանակ...):

Էսօր երևի արդեն աշխարհում մեծ քաղաք չկա, որ չունենա նույն անուններով ու ֆիրմաների խանութներ: Ամեն տեղ նույնը: Ու էդ ՆՈՒՅՆը նույնացնում է նաև մարդկանց դեմքերը, տեսքը, ոճերը: Նույն բաների սպառումը ամեն տեղ: Ու կարծես դա էլ քիչ է: Խանութները ցրված են քաղաքների տարբեր մասերում, ու հետո էդ նույն խանութները նաև մոլերում են: 

Մարդիկ ընտանիքներով գնում են՝ օրերը մոլերում անցկացնելու: Խանութներ, խանութներ, խանութներ... Իհարկե կողքից նաև սրճարաններ, կինոներ, ատրակցիոններ, բայց արդյունքում ստացվում է, որ մի ամբողջ օր կարող է վատնեն մոլում հագուստի խանութներում էքսկուրսիաների և/կամ գնումների վրա:

Մտնում են բետոնե ու երկաթյա անշունչ կառույցների մեջ, էսկալատորներ, վերելակներ, աղմկոտ ու հոգնեցնող երաժշտություն խանութներում, ավտոկայանատեղիներ, մուտքեր-ելքեր, սպառում, սպառում, սպառում: Մտնում են, ու քաշում-տանում է:

Էլ չեմ ասում, որ Երևանի համար լրիվ անիմաստ է մոլ-ությունը: Փոքր, շնչող քաղաք, հաճելի եղանակ: Զբոսնելով կարող ես ամբողջ խանութաբույլը պտտվել, ինչի՞ համար ստեղծել մոլ: Էնքան է, որ իմանանք, որ մե՞նք էլ ունենք դրանից: 

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles