Նոյեմբեր ամիսը, սկիզբը: Իտալիայից Հայաստան հետդարձին՝ Ամստերդամի օդանավակայան: Էն օդանավակայաններից, որտեղ թռիչքները կարող են հանգիստ ուշանալ: Եթե ի վիճակի ես, ժամերով կարող ես պտտվել խանութներում, հուշանվերների ու գրքերի կրպակների կողքերով ու չձանձրանալ:
Եվրոպան սիրում է նոյեմբերից պատրաստվել Ծննդյան տոներին: Մեծ տոնածառներ, սանտաներ, կավե մոմակալներ, խաղալիքներ հոլանդական սովորական հուշանվերների՝ կոշիկների, գարեջրի բաժակների, բացիկների կողքին...
Ամստերդամի երկինքը, ինչպես սովորաբար, կախված է ամպերի ծանրությունից: Առավոտ-ցերեկ-երեկո՝ գրեթե տարբերություն չկա: Հատկապես օդանավակայանի լուսավորված սրահներից` դուրսն անընդհատ նույն կիսամթի մեջ է: Լուսամուտներից կարող ես նաև նայել՝ ինչպես են օդանավերն իրար հետևից, երևի թե 1-2 րոպեի տարբերությամբ, երկինք բարձրանում: Անընդհատ:
Սրճարաններ, արագ սննդի կետեր, որտեղ տալիս են հոլանդական լցնովի գարեջուր ու նրբերշիկներ: Նման տեղերում կարելի է որպես բացառություն նաև նրբերշիկ վերցնել:
Իսկ սրահներում ու սրճարաններում միացրած բոլոր հեռուսացույցները ցուցադրում էին Ամերիկայի հերթական ընտրությունների մասին պատմող սյուժեներ: Բուշ կրտսերն էր ընտրվելու վրա, խոսում էին Ֆլորիդայի արդյունքներին սպասելու մասին, որոնց մասին հետո ասելու էին, որ կեղծված են: Աշխարհին հետաքրքրում էին, ինչպես և հիմա ու երևի միշտ՝ ով էր դառնալու աշխարհին հանգիստ չտվող կայսրության հերթական նախագահը: