Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ասում են

$
0
0
մի 15-20 սրանից առաջ, քյառթուների մոտ (չխառնել ռաբիզների հետ) գոյություն ուներ հստակ հասկացություն՝ մեր քույրերը, մեր մայրերը, ու դա տարածվում էր ազգիս բոլոր աղջիկների ու կանանց վրա: 

Ես հիշում եմ, որ առաջ, եթե անցնում էիր մի խումբ տղաների կողքով, նրանցից մեկը, հանկարծ, առանց քեզ տեսնելու, պատահաբար հայհոյում էր, խումբը հարձակվում էր վրան՝ հոպ արաաա, մարդ ա անցնում: Ու էդ տղան անպայման քեզնից ներողություն էր խնդրում՝ վայ, քուրիկ ջան, կներես: 

Հիմա փողոցում հայհոյում են իրար՝ հանգիստ տեսնելով որ աղջիկ է անցնում, կին, երեխա: Երևի իրենց կանանց ու մայրերին էլ են հայհոյում, չգիտեմ, բայց հայհոյանքն ու հարգանքի բացակայությունը դարձել է կենսակերպ: 

Մի անգամ ավտոբուսում մի 10-15 պարսիկ տղամարդ նստած ամբողջ ավտոբուսով մեկ աղմուկ էին հանում, իրար հետ մի ծայրից մյուսը խոսում, խնդում: Պահում էին իրենց շատ անշնորհք, անհարգալից, բավականին լկտի: Ավտոբուսում կային նաև հայ տղամարդիկ տարբեր տարիքի, գումարած  վարորդը: Վարորդին չհաշված, հիմնականում տղամարդիկ էլ էին նստած, իսկ կանայք ոտքի վրա էին: Տղամարդկանցից ոչ մեկը ո՛չ տեղը զիջեց կանանց, ո՛չ պարսիկներին կարգի հրավիրեց: Երիտասարդները՝ հորս արև, այֆոն, սամսունգ, բեեեե /ծիծաղ/, մեծահասակները՝ անտարբեր հայացքներով դուրս էին նայում՝ իրենց դա ոչ մի կերպ չէր վերաբերվում:

Հղի կանանց, ծերերին տեղ տվող տրանսպորտում չկա: Այսնինքն, երբ ինչ-որ մեկը տեղ է տալիս, զարմանում ես...

   

   Մի օր կիսադատարկ ավտոբուսով գնում էի աշխատանքի: Դեղին բոգդաններից էր: Մի կողմում՝ երկուական նստարան, մյուս՝ դռան կողմում՝ մեկական: Էդ մեկական նստարաններից մեկին մի ուսանող աղջիկ էր նստած: Նրանից մի քիչ առաջ մի ճճվանման տղամարդ էր կանգնած: Կողքն էլ ես կանգնեցի: Ընթացքում քիչ-քիչ զգացի, որ էս տղամարդը երկու ձեռքով վերևի բռնակներից կախված գալիս է դեպի իմ կողմ ու ինձ քիչ-քիչ ստիպում, որ հետ գնամ:

Մի քիչ հետ կանգնեցի, բայց մի քանի րոպե անց զգացի, որ սա գնալով կախվում է ուսանող աղջկա վրա: Աղջիկն արդեն կպել էր պատուհանին, տեղ չուներ նահանջելու, իսկ ճճվանմանը դեռ մոտենում է, դեռ կախվում:

Չգիտեմ էդ պահին ոնց՝ գոռացի դրա վրա՝ թե ինչ ես կախվել աղջկա վրա, մի հատ քեզ հավաքի (դուք, ձեզ, լրիվ գնացել էր բառապաշարիցս): Սա պտտվեց՝ ինչ ես գոռում, արա: Ես շարունակեցի գոռալ, թե՝ նախ նորմալ խոսի, երկրորդն էլ՝ ի՞նչ էն ծերից եկար-հասար էստեղ ու աղջկան նեղություն ես տալիս: Էդ պահին ինձ միացավ ուսանող աղջկա հետևում նստած մի կին, թե ճիշտ ա ասում, ես էլ տեսա... 

Ճճվանմանը դեռ գոռգռում էր, իսկ տրանսպորտում նստած ու կանգնած տղամարդկանցից ընդամենը մեկը, մի 60-ի կարգի տղամարդ ինձ հարցրեց.
- Աղջի՛կ ջան, ի՞նչ եղավ:
Երկու բառով ասացի, տղամարդը ճճվանմանի վրա գոռաց, թե՝ ընկեր ջան, մի հատ ձենդ կտրի, որ երկու հոգի ասում են, ուրեմն ճիշտ են տեսել: Սա սսկվեց ու սկսեց ինձ թարս ու շիտակ նայել: 
Ես իհարկե անմիջապես զանգեցի ամուսնուս, սկսեցի հետը խոսել, որ հեսա հասնում եմ, և այլն և այլն, որ դրան չթվա, թե մենակ եմ լինելու, դա էլ մեկ-երկու կանգառ հետո իջավ, չքացավ ու դրանով վերջացավ: 

Տարբեր տարիքի մոտ 10 տղամարդուց ընդամենը մեկը կանգնեց իմ, էդ կնոջ ու ուսանող աղջկա կողքին: Ես էդ պահին, որ գոռացի, չէի մտածել, թե ինչ հետևանքներ կարող է ունենար իմ միջամտելը հենց ինձ համար: Ու եթե էդ մի տղամարդը չլիներ Աստված գիտի ոնց կարող է վերջանար էդ պատմությունը...

Եսիմ, ես միշտ մտածում եմ, եթե էսքան մուսուլման երկրներով շրջապատված Հայաստանում կանայք ու աղջիկները հույսները պետք է դնեն տղամարդկանցից 10-ից 1-ի վրա, ի՞նչ կա զարմանալու, որ նրանցից ոմանք սկսել են պարսիկների հետ պսակվել, կամ գնալ Թուրքիա՝ թուրքերի ձեռքի տակ աշխատելու:

Ո՞նց անենք, որ էդ քյառթու տեսակը վերականգնվի ու նորից թելադրող լինի, հը՞նց.... աղջիկներ:) 

 

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles