Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Օխիի օրը

$
0
0
Էս հույները շատ խոխմ ժողովուրդ են:

Յուրահատկությունները շատ են: Մեկ իրենց պատվո պահակախումբը փափուջներով  ու փոմփոլիկներով 2-3 մետրանոց ջահելներ են, մեկ էլ տոն են սարքել Οχι-ի (այսինքն՝ "Չէ"-ի) օրը, երբ ֆաշիստական Իտալիային տիպիկ հունական ձևով՝ գլուխը ուղղահայաց ներքևից վերև շարժելով ու աչքերը կիսափակ՝ ասել են. "οχι" - չէ: 

Վարչապետից հետո ժողովուրդն է դուրս եկել ու գոռացել. "օխի": Չէ՛, անի օքեյ է, երբ ֆաշիզմին "οχι" ես ասում, բայց երբ որ քո "οχι"-ից հետո վերջ ի վերջո օկուպացնում են քեզ ու վերջնականապես ազատագրվում ես 4 տարի հետո, էս օրով զորահանդես անելը ո՞րս է: 

Երևի էդ օրվանից է, որ հույների բողոքներն ու ցույցերը բանի տեղ չեն դնում: Էդ մարդիկ ասում են οχι, գերտերություններն իրենց սև գործն առաջ են բրդում:)

Ամմա ի՞նչ գիտնամ

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles