Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Լիբանան

$
0
0
Լիբանանի, ավելի ճիշտ Բեյրութի աուրան, հոտը... Չես շփոթի ոչ մի ուրիշ երկրի ուրիշ քաղաքի հետ: 

Երազումս էլ հենց էդ հոտն էի առնում՝ խոնավ, կախված ամպերից ծանրացած: Տեսնում էի Բեյրութը՝ աշնան գունավոր ծառերի մեջ կորած ու ասում, որ երբեք ոչ մի քաղաքի հետ Բեյրութը չեմ շփոթի: Այ էստեղից մտնում ես, ու ժայռերի վրա, մայրական թևերը դեպի քաղաքը բացած՝ Աստվածածնի մեծ արձանն է: Ասես՝ քաղաքին պահապան:

Ու նայում եմ, որ Աստվածածնի ձեռքերն իջած են մի տեսակ (հուսով եմ՝ ոչ կոտրած)...

Ու էդ օրն իմացա, որ Բեյրությում պայթյուն է եղել...

Սբ. Աստվածածի՛ն, թևերիդ տակ պահի՛ր էդ փոքր կտոր, չքնաղ երկիրը:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles