Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

էլ-գրքեր

$
0
0
Վերջապես հաղթահարեցի մեջս էլեկտրոնային գիրք երևույթի հանդեպ բացասական վերաբերմունքս ու գնեցի Ալեքսանդր Արխանգելսկու (arkhangelsky) "Հեղափոխության թանգարանը" (Музей революции) գիրքը: 

Իհարկե, կոմպով մի քիչ հոգնեցնող է, բայց քանի որ գիրքը տարբեր ծրագրերով բացելու հնարավորություն էր ընձեռվում, գտա քիչ թե շատ հարմար տարբերակը, որ բացում է ֆայլը գրքի տեսքով, ու կարդացի: 

Վերջացրել եմ ու մտածում եմ՝ էլ ինչ կարդալ: Ու ոչ մի բան մտքովս չի անցնում: Մի քիչ քչփորեցի համացանցը: Ուզում եմ անգլերեն գիրք, ժամանակակից գրականությանը շատ չեմ վստահում, բացում եմ դասականները, ամեն երկրորդը Ջեյն Օստին է, ամեն երրորդը՝ Բրոնթե քրերից մեկը, իսկ դեռ դպրոցում կարդացած "Ջեյն Էյրից" հետո ինձ ոչ մեկ չի կարողացել համոզել դրանցից որևէ մեկի որևէ մի գիրք ձեռքս անգամ վերցնել: 

Հիմա մտածում եմ՝ ինչ կարդամ ու ոչ մի բան մտքովս չի անցնում, մանավանդ որ էլ-գրքերի մի կայքում տեսա, որ կամ pdf, կամ txt ֆայլեր են: 

Այ էդքան գլոբալ...

Ի դեպ, էլ-գիրք կարդալուց հետո ես կրկին համոզվեցի, որ տպագրած գրքին բան չի հասնի: Հօգուտ էլ-գրքերի մենակ հարմարությունը կարելի է որպես լուրջ փաստարկ բերել: Եթե ունես համապատասխան տեխնիկա, պայուսակդ դրած կարող ես դուրս գալ ու տրանսպորտում կամ դրսում նստել կարդալ: Պըրծ:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles