$ 0 0 ով պահում է այդ պատգամները... Փողոցից, կամ տնից եկեղեցի գնալը շատ հեշտ է, դժվար է եկեղեցու դռնից դեպի խորանը գնալ, հեշտ է անհավատությունից հավատքի գալ, դժվար է հավատքի մեջ մնալը: Սա իմ փորձառությունն է: Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ամեն օր գալիս եմ եկեղեցի, ժամերգություն, քարոզ, ծես անում, սակայն երբ գալիս է Սբ. Պատարագի օրը, երբ ես պատարագիչ եմ և պիտի խորան բարձրանամ, ամեն բան ավելի բարդանում է: Մարդուց մեծ ջանքեր են պահանջվում հոգևոր առումով զորանալու և Աստծո ներկայության մեջ մնալու համար: