Թրքագիտությանը նվիրված բլոգում երեկ աչքովս ընկավ մի լուր՝
Կարսում, ապա նաև Երևանում կանցկացվի <<Մյուս կողմի հիշողությունները. Երևանն ու Կարսը՝ տեղական հուշերում>> խորագիրը կրող պատմական սեմինար:
Կարծես թե՝ ի՞նչ է եղածը, որ։ Ծաղկած խնձորենուն նվիրված սովորական դարձած միջոցառում՝ հաշտեցում, բարեկամեցում, ընկերացում, մի խոսքով, մի տոննա դեմոկրատական արժեքներ գումարած հեփիմիզ…
Բայց, ի՞նչ ընդհանրություններ կարող են լինել Երևանի ու Կարսի միջև, եթե մոռանանք այն, որ երկուսն էլ հայկական են (վերջինը՝ գոնե եղել ու հուսանք՝ դեռ կլինի)։
Ի՞նչ հիշողություններ, ասոցիացիաներ են գալիս մարդու մոտ «Կարս» ասելիս՝ Արևմտյան Հայաստան, Չարենց, Ցեղասպանություն, Կարսի պայմանագիր և այլ նմանակարգ բաներ։ Կարսն ասոցացվում է զավթված հայրենիքի, ջարդերի, սպանությունների հետ։ Մեզ՝ հայերիս համար…
Իսկ ի՞նչ կապ ունի Երևանը էս ամեն ինչի հետ։ Ի՞նչ ունի թորքը նրա հետ կապված հիշելու…
Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Երևան - Կարս ուղղակի զուգահեռների միջոցով փորձում են անուղղակի զուգահեռներ անցկացնել մեր պատմության մեջ, համադրել հային ու թրքին, ոճրագործին ու զոհին, զավթողին ու հայրենիքից զրկվածին…
Կարծում եմ, որ նման զուգահեռներից մինչև դեպի թրքական հայտնի պաշտոնական վարկածը, թե ի՞նչ ցեղասպանություն, բաբամ, երկկողմանի զոհեր էին պատերազմի պատճառով…, ընդամենը մի քանի տարի է։
Չեմ զարմանա, եթե մեր խեղճ ուսանողության մեջ արդեն ծլեր տված լինեն թրքական էս «վարկածները»։
Ու մի խնդալիք բան էլ՝ սեմինարը կազմակերպում են մի թուրք ու մի մյունխենցի։ Հայերը ոչ կազմակերպիչ են, ոչ ձեռնարկող, ոչ էլ հարցնող կա հայերին։ Հայերը՝ միայն հպատակ թրքին ու մշակման ենթակա տարր։
Ըշտը լօլ