Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Լաիլա Միրոյի հեմոգլոբինը

$
0
0
Հ.Գ. Երեկ երեկոյան բարձրացել է Լաիլա Միրոյի հեմոգլոբինը: Հարազատները փորձել են նրան դեղ փոխանցել, ոստիկանները, սակայն, դեղը չեն ընդունել:

Էս անգամ որոշեցի վերջից գամ, քանի որ ամենահամով մասը էս էր: 

Խոսքը Սիրիայից Թուրքիայով Հայաստան եկած ընտանիքի մասին է, որոնց ՀՀ ԱԱԾ ներս չի թողել և վտարել է հետ՝ Թուրքիա: Արդեն քանի օր է՝ հիստերիան, որ հենված է իրար հակասող, հաճախ իրենցից զուտ բառերի հավաքածուից ավել ոչինչ չներկայացնող մի քանի հրապարակումների վրա, չի նստում ալեկոծված հայոց հոգիներում: Բոտերոյի քանդակն անգամ մոռացվեց: 

Ոմն Մեսրոպ Հինդոյան (ի դեպ կարելի է հայելի.ամ-ի գրած նախաբանում հիանալ լրագրողի հայերենի իմացությամբ՝ "ի լուր ֆեյսբուքահայությանը", "տրանզիտ զոնա"), որ ներկայանում է որպես Զվարթնոց օդանավակայանի տարանցիկ գոտում պահվող ընտանիքի որդի, եղբայր և քեռի, վրդովված ու ափսոսանքով հիշում է Համահայկականին նվիրաբերած իր փողերը: 

Քրիստոս ասում է. "Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցե՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ոչ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում..."

Վախենամ, պարոն Հինդոյանի երկնքում դիզած գանձերին սպառնում են նրա հպարտության ցեցն ու ժանգը..., որ՛տև Տերն ասաց՝ ողորմություն անելիս մի՛ արեք հրապարակավ, այլ թող ձեր ձախ ձեռքը չիմանա՝ ինչ է անում ձեր աջ ձեռքը...

Ինչևէ

Երկնքից իջանք հետ՝ երկիր՝ բազմաչարչար Հայաստան աշխարհ:

Այս գրառումը ստացավ ակնկալվող բուռն արձագանքը: Որոշները ծոմակային բառապաշարն են օգտագործում Հայաստանի հասցեին, որոշները արդեն իրերը հավաքել են, որ քանի լավ առիթ կա, հիասթափված թողեն "էս երկիրը" և այլն: 
Իրականում մարդկանց կարելի է հասկանալ, չեղելությունը մատուցված է էնպես, որ երևի օդանավակայանը գրոհելու և "հայրենակիցներին" ազատելու ցանկություն էլ կառաջանա մարդկանց մոտ: 
Մանավանդ որ Հինդոյանի գրառման մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, որ պահվողները հայ չեն: Փոխարենը ամեն պարբերություն սկսում և վերջանում է Հայաստանին ուղարկած օգնությունների մասին բավականին մանրամասն տեղեկատվությամբ: 

Սակայն, ԱԱԾ-ն դրա մասին հստակ տեղեկատվություն է տրամադրում: Ստամբուլից Հայաստան ժամանածները հայ չեն, նրանց նպատակն է եղել Հայաստանն օգտագործել որպես տարանցիկ երկիր՝ ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ երրորդ երկիր մեկնելու համար: 

Ցանկության դեպքում կարելի է հասկանալ պարզ մի բան. չէ՞ որ միգրացիայի այս հատուկ արտոնյալ պայմանները ստեղծված են ազգությամբ ՀԱՅ սիրիաբնակների համար: Եթե նշված ընտանիքը նախապես մուտքի արտոնագրի (վիզայի) դիմած լիներ և Հայաստան գար, որևէ խնդիր չէր ունենա երկիր մտնելու: 
Պատերազմ-բան ամեն ինչ հասկացանք, բայց բարի եղի՛ր հարգել երկրի օրենքը, ուր դու պատրաստվում ես ինչ-որ ժամանակ անցկացնել: 
Թուրքիայով հանգիստ անցել են, որովհետև միգուցե Սիրիայի քաղաքացիները Թուրքիա առանց մուտքի արտոնագրի մտնելու իրավո՞ւնք ունեն: Էդ երբվանի՞ց Թուրքիան դարձավ Հայաստանից ավելի մարդկային երկիր: Ամոթ չկա՞ հեչ:

Հիմա գամ հետ էսօրվա գրառմանը: Ինչքան իրարամերժ խոսքեր՝ հայ են, քրիստոնյա արաբ են (ԱԱԾ-ն պարզել է, որ ասորի են, ես ասորիների հանդեպ միմիայն դրական վերաբերմունք ունեմ, էստեղ հարցը փաստերի խեղաթյուրումն է), մինչև ներքնաշորերը ոստիկանների առաջ փոխել: Ախր եթե նրանք խցում են պահվում, էդ ո՞նց իմացաք էդ մանրամասները, հարգելի՛ բարեկամ-քենի: 

Հաջորդը՝ մի հատ ուշադրություն դարձրեք, թե ինչ նկարազարդում է ուղեկցում էս գրառմանը Բլոգնյուզում (սևի մեջ է առնված)՝



Լավ, հետո՞, սա նորմա՞լ է

Եւ վերադառնալով հեմոգլոբինին: 

Լաիլա Միրոյի հեմոգլոբինը կարող էր բարձրանալ որպես արդյունք ակտիվ ֆիզիկական գործունեության՝ ալպինիզմ, դահուկային սպորտ և այլն: Այդ դեպքում պետք է ենթադրել, որ նրանց ոչ թե խցում են պահել, ինչպես պնդում են հարազատները, այլ ֆիթնես ակումբում: Հեմոգլոբինը ճնշում չի, որ միանգամից օդ թռնի, մարդն էլ տեղում նստած զգա՝ վախ, հեմոգլոբինս բարձրացավ: Ու ճնշման նման դեղով կես ժամում չես իջեցնի, որ դեղ փոխանցեին... 

Լավ կլինի, եթե սովորենք ամեն հրամցրած նյութ հալած յուղի տեղ չընդունել և, որ ամենակարևորն է, դատել սթափ՝ մի կողմ թողնելով զգացմունքները: 


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles