Հացն ու Գինին Տեր Կենդանին
Մարութա Բանձր Աստվածածին
Խաչ պատերազմին՝ վըր իմ աջ թևին
Չգիտեմ, նկատե՞լ եք, որ Աստվածածնի անունը կրող եկեղեցիները շատ նուրբ են, մի տեսակ կանացիորեն կոկիկ ու գեղեցիկ: Էս Տաթևինն է:
էստեղից
էստեղից
Մարութա Բարձր (Սուրբ) Աստվածածին անունն անգամ միշտ էդքան նուրբ է հնչել ականջիս: Ու անհասանելի, անիրական՝ ասես հեքիաթի մեջից՝ յոթը ծովից էն կողմ, յոթը սարից էն կողմ... Սասնա տան պահապանը: Ծուռ սասունցիներիս Բարեխոսը...
Սասունցիներն էս տարի հուլիսի 28-ին ուխտի են գնացել Մարաթուկ լեռ, Սբ. Աստվածածին, ավելի ճիշտ էն, ինչ մնացել է եկեղեցուց:
Դատելով նկարներից, այն թաղված է գետնի տակ
մնացած նկարներն էստեղ
Իսկ երեկ արդեն տեղեկատվություն գնաց, որ ավերել են Մարութա Բարձր Աստվածածնի մատուռի մուտքի ու տանիքի մի մասը: Էլ ի՞նչն են թողել որ... Հիմա էլ հետաքննություն են խոստացել: Գլխներիդ կպնի էդ հետաքննությունը:
Ի դեպ, ուխտն էլ են փորձել արգելել իրենց անտեր ռամադանի պատճառով: Ուխտն անկախ ամեն ինչից կատարվել է, իսկ ուխտատեղին էսօր արդեն ավերված է...
... Վերջերս էլի շատացել են թուրքերի գովքը անողները, մեկը հպարտ է, որ թրքական շորեր է հագնում, մյուսը "ՄԵԾ" թուրքերի անուններն է ուզում հայերին սովորեցնի, երրորդը բարեկամություն պտի անի, էլ չեմ ասում չորրորդներին, որոնց համար թուրքերը 21-րդ դարում են, բարեկամ են ու եղբայր և այլն...
Մի բան պտի չմոռանալ, ամենա"ՄԵԾ" թուրքերը էս սրբատեղիները պղծողներն են ու քանդողները, մեկ էլ Աթաթուրքը: Ով ինձ չի հավատում, կարող է իր եղբայր ու ընկեր թուրքերից ճշտել...
Ինչքան-ինչքան ճանապարհ պիտի անցնենք, հոգևոր, ֆիզիկական, բարոյական, որ էլի ունենանք Մշո Սբ. Կարապետ, Մարութա Բանձր Աստվածածին ("բանձր"-ը վրիպակ չէ, այլ Սասնա բարբառ) ու իրենց տեղերում, ոչ թե մակետային տարբերակով: Որ՛տև Սբ. Կարապետի վանքում մեր սուրբ հայրերն են թաղված, Մարութա Աստվածածնի ճամփեքին էլ հաստատ Դավթի ոտնահետքերը մնացած կլինեն...