Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Չուզողություն ա-լյա Գալյա

$
0
0
Աչքովս ընկավ "Գալա" հեռուստաընկերության տեսանյութը սիրիահայերի մասին:

Վերնագիրը՝ "Սիրիահայերը դժգոհ են: Նրանք ուզում են վերադառնալ":



Մտածում ես հեսա մի խումբ ցույց կտան, որ լուրջ բաներից դժգոհ է, բողոքում է, նեղացել է... Նայում ես՝ սփյուռքահայի դժգոհ ու անուն կպցնող տեսակը մարմնավորող ամուսիններ են, մի զույգ ընդամենը, որ մունաթ են գալիս: Ինչի՞ վրա: Հայրենիքի: Հոս աշխատանք չկա: Գյումրիում, է՛, գյուտ են արել: Ու ասում են՝ հոս մնանք ի՞նչ էնենք, մեր զավակները Ամերիկա են, հոն պիտի երթանք... Է, բարի ճանապարհ, սիրելինե՛րս: Անփորձանք տեղ հասնեք (եթե վիզա տան):



Բայց թողնենք էս մարդկանց, անցնենք "Գալա"-ին: 

Կուզեի իմանալ, ո՛րն էր էս տեսնայութի պատրաստման նպատակը: Կուզեի իմանալ, արդյո՞ք երկար տևեց մունաթ եկող սփյուռքահայ գտնելը, մանավանդ էս պայմաններում, երբ ամբողջ Հայաստանը (նույնիսկ կառավարությունը!!!) փորձում է ինչ-որ կերպ օգտակար լինել նրանց: 

Արդյո՞ք նպատակը մունաթ եկող սփյուռքահայի պատկերը հայաստանցիներին հրամցնելն էր, որ տեղացիների մոտ թշնամանք առաջանա նրանց հանդեպ: Ինչ-որ տարօրինակ կերպով զանգվածային համերաշխություն է հասարակության մեջ սփյուռքահայ մեր ազգակիցներին օժանդակ լինելու հարցում, ու փչացնող չկա: 

Թե՞ ցույց տալն է, որ Հայաստան պետությունը ձեռքները ծալած նստած է: Էդ էլ չի անցնի էս տարբերակում: Այո, ուշ տեղներից շարժվեցին, այո Արմավիայի վրա էլի չկարողացան, բայց աշխատում են, ինչ-որ բան անում են: Էս պարագայում անում են: Սփյուռքի նախարարությունն աշխատում է, կրթության նախարարությունը խոսում է դպրոցական տարիքի երեխաների համար արևմտահայերեն-արևելահայերեն անցումն ապահովելու, ռուսերեն սովորեցնելու մասին: Չգիտեմ ինչքանով կհաջողեն, բայց զբաղվում են: Ճամբար են կազմակերպում երեխաների համար: Հե՞շտ է Հայաստանի էս պայմաններում: Չէ: 

Չասեմ էլ երիտասարդ ակտիվիստների խմբի մասին, որ դիմավորում են, տեղեկատվություն ու խորհրդատվություն են տեղում տրամադրում: Կույր էլ լինես, հնարավոր չի չտեսնել մարդկանց սրտացավությունն ու անկեղծ վերաբերմունքը: 

Ինքս էնքան կարող եմ պատմել հայրենիք հայհոյող սփյուռքահայերի մասին, կառավարության շենքի գլխին եռագույնի տեղակ Գանատային (Կանադա) դրոշը երազողների մասին: Ե՞ւ: Բայց սփյուռքի հայությունն էլ Հայաստանի նման հայություն է՝ կեսը սիրում են, կեսը չեն սիրում, կեսի մազերը կարճ է, կեսինը՝ երկար, և այլն, հայ ենք մի խոսքով:  

Ուրիշ կարևոր բան կա, որ "Գալա"-ն հաշվի չի առել, ավելի ճիշտ չգիտի (դե որտեղի՞ց իմանա, պիտի շփվի, պիտի սիրի երկիրն ու ժողովրդին, որ իմանա), որ շատ ու շատ հայհոյողների Հայաստանի օդն էնպես է բուժում, որ ամերիգաներ ու գանատաներ են հասնում ու ետ են վազում Հայաստան՝ դժվարությունների մեջ մշտական բնակության ու երեխաներ մեծացնելու: 

Ցանկացած մարդ գիտի, որ Հայաստանում սփյուռքահայերին 10 տարվա կեցության անձնագիր շատ հեշտ են տալիս, հիմա անգամ քաղաքացիություն ստանալն են նրանց համար հեշտացրել: Ի՞նչ "4 ամիս ետքը դուրս ել"-ի մասին է խոսքը:

... Տեսանյութի տիկինը պատմում է,որ երկրաշարժին ժամանակ համայնքը օգնեց Հայաստանին: Տիկին, սիրելի՛ս, մենք հավերժ շնորհակալ ենք, դուք ձեր բարեկեցության մեջ չափսոսացիք օգնեցիք, հիմա մեր հերթն է, մենք ձեզ օգնում ենք մեր դժվարությունների մեջից: Բայց պետք չի շնորհակալ լինել, բոլորս պարտավոր ենք միմյանց օգնել, սատարել, որովհետև հայ ենք անկախ բարբառից ու բնակության վայրից: 

Ու անկախ ամեն ինչից, բարով եք եկել Հայաստան: 

Իսկ "Գալա"ն, որի մասին ես ընդհանրապես նախկինում կարծիք չունեի, սրանից հետո ինձ մոտ կասոցացվի թույն ներարկող, չուզողություն տարածող օբյեկտի: 



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles