Յութուբում գտա "Մոսֆիլմ" կինոկոնցեռնի ալիքը:
Ժամանակին մի տեղ կարդացել էի Կարեն Շահնազարովի հարցազրույցը, որտեղ ասում էր, որ մտադիր են Մոսֆիլմի ողջ արտադրանքը դնել ինտերնետում: Դե մարդ է, արվեստի մարդ, խելքը գլխին ռեժիսոր, հասկանում է, որ շատ էլ որ հիմա էս պահին ինքն է գլխավոր գործադիր տնօրենը: Մոսֆիլմի արտադրանքը հո՞ իր սեփականությունը չի:
Ու շատ ֆիլմեր՝ որակյալ տարբերակով, դրված են էսօր անվճար: Մտի՛ր, նայի՛ր: Չէ բա, Արտեմներ Սարգսյանների պես՝ ամբողջ ստուդիայի հերն անիծեցին, ֆիլմերն էլ մի կարգին վիճակում չեն ըստ մասնագետների: Կարևորը լոգոն սեփականաշնորհեցին ու բոլոր ֆիլմերի վրա ճըպացրեցին: Էդ մեկը լավ գիտեին:
Ես չեմ համեմատում Մոսֆիլմը Հայֆիլմի հետ, Ռուսաստանի թափն ու հնարավորությունները մերինի հետ: Ինչ-որ տեղ օրինաչափ էր, որ 20 տարի առաջ Հայաստանի վիճակում գտնվող երկրի պետական կինոստուդիան կարող էր խորը անկում ապրել: Բայց վերցնել սեփականաշնորհել էնքան ա որ գլուխները ազատեի՞ն ու թողնեին, որ վայրենիաբար ավերեն հայկական կինո՞ն: Գոնե ստուդիան թանգարանի պես թողնեին որպես պատմություն: Ի՞նչ պարտադիր էր էս վիճակին հասցնելը: