Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Տաթևի միջադեպի մասին - լրացում Լեռնցու գրառմանը

$
0
0
lernciէս տեքստը կարդալիս բազում հարցեր առաջացան ինձ մոտ, որոնք մեկնաբանություններում հարց ու պատասխանի ընթացքում գնալով ավելի շատացան ու ինչ-որ պատկեր համենայն դեպս ինձ համար հստակեցրին: 

Հակիրճ, լեռնցին գրում է, որ օգոստոսի 11-ին (ավելի ճիշտ, դատելով տեքստից, գրառումը պատրաստել է ոչ թե ինքը, այլ "ուխտավորների" խումբը, որոնց կազմում նաև լեռնցին է եղել - լեռնցի՛ ջան, եթե սխալ եմ, ուղղի՛ր ինձ) "անկախ հետազոտող" Վազգեն Գևորգյանն ու իր հետևորդները հավաքել են երիտասարդների բավականին մեծաքանակ խումբ, որպեսզի էդ գիշեր տեղի ունեցող "տիեզերական նշանակության" եզակի երևույթը տեսնեն, նկարահանումներ կատարեն, լուսաբացը դիմավորեն Տաթևում, ապացուցեն Օրիոն համաստեղության և Տաթևի ճոճվող սյան ինչ-որ միստիկ կապ և հիացած հայ հանճարով վերադառնան իրենց տներով: 
Վանք նրանց ներս չեն թողնում, իբր Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոսի հրահանգով, ոստիկանություն են կանչած լինում "հեթանոսներից և եհովայի վկաներից վանքը պաշտպանելու համար":

Խումբը վրդովված տեղեկատվություն է տարածում մամուլով, ինչպես նաև բլոգերի միջոցով. իմ տեսածներից միայն Լեռնցու բլոգն էր: Բլոգնյուզն էլ արտատպում է նյութը, նյութին տրվում են տասնյակ շեյրներ (48 հիմա երևի դարձավ 49 իմ հղումի շնորհիվ), լայքեր, ևս մեկ անգամ հայ ազգը վրդովվում է եկեղեցու խավարամտությունից, որոշում, որ էլի լավ առիթ է եկեղեցի չգնալու, Կաթողիկոսին ու բոլոր-բոլորին հիշելու: Մի խոսքով, ստանդարտ արձագանք, որին գրեթե ամեն օր մենք ականատես ենք լինում: 



Սակայն նյութի հեղինակները մոռանում են նշել մի շարք շատ կարևոր մանրամասներ:

Դրանք են՝
ա. նրանք վանք են հասել գիշերվա կեսին: Լեռնցիենց խումբը՝ ժ 11-ի կողմերը: 
բ.  նրանք նախապես իրենց այցի մասին չեն զգուշացրել վանքին
գ.  գիշերվա կեսին, երբ վանականները քնած են եղել, "ուխտավորների" խումբը դիվադադար է արել մարդկանց
դ.  նրանք մտադիր են եղել կատարել ինչ-որ նկարահանումներ, սակայն չեն ունեցել համապատասխան թույլտվություն Մայր Աթոռից
ե.  իսկական ուխտավորները գնում են վանք՝ մասնակցելու եկեղեցական արարողություններին՝ ժամերգություններ, պատարագներ, աղոթքներ, և ոչ թե լուսաբաց դիմավորելու կամ ինչ-որ միստիկ բացահայտումներ կատարելու, մանավանդ որ հաջորդ օրը Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն էր, և վանք այդ տոնի առթիվ գալիս են իսկական ուխտավորներ:
զ.  երբ վանահայրը մերժել է նրանց մուտքը, իսկ հայր Միքայելը շատ արագ գլխի է ընկել, թե ովքեր են խմբի ղեկավարները (աստղագուշակներ և ոչ գիտնականներ), նրանք չեն հեռացել վանքից, այլ շարունակել են աղմկել վանքի դարպասների մոտ: 

Փոխարենը կազմակերպիչներն անընդհատ շահարկում են իրենց՝ Հայ Առաքելական եկեղեցում մկրտված լինելու փաստը, ասես մկրտությունը բավական է, որ իրենք "առաքելաբար" զբաղվեն մոգությամբ, աստղագուշակությամբ և այլ՝ եկեղեցու կողմից խիստ մերժելի ու դատապարտելի գործունեությամբ: 

Այսպես, Լեռնցու մոտ մեկնաբանություններում կան հոլովակների հղումներ: Դրանցից մեկի հերոսներից մեկը (տե՛ս յութուբի հոլովակը 0.57ր-ից) իրեն համարում է էքստրասենս, իսկ աստղերի ու մոլորակների հանդեպ իր դեպքում անառողջ հետաքրքրությունն էլ նրա մեջ բացահայտում է աստղագուշակ-մոգի (գնում եք Արմենիա թիվի կայք, սեղմում play epidode (episode-ի հետ են երևի) - ի դեպ, հիացեք նաև ազգիս պատգամավորուհով)  

Բացի մոգությունից, էս ամեն ինչից գալիս էր պսեվդո-գիտության հոտ: Ինձ հանգիստ չէր տալիս էն միտքը, որ ինչ-որ "անկախ հետազոտողներ" գիշերը չեն քնել, գնացել են աստղերի ու համաստեղությունների միջոցով հայոց հանճարը բացահայտելու, իսկ նրանք վստահեցնում էին, որ էդ հանճարը մենակ Տաթև ճոճվող սյան մոտ կերևա, իսկ մեր աստղաֆիզիկոսները Բյուրականում, բանից անտեղյակ ու հանճարը թողած, անկապ երկնքին են նայում, ժամանակ են վատնում:  

Ընկերներիս շնորհիվ ես կարողացա կապվել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող ֆիզ-մաթ գիտությունների թեկնածու Արթուր Հակոբյանի հետ ու խնդրեցի նրան ծանոթանալ գրառման ու կից տրված տեսահոլովակների հետ և տալ որոշակի պարզաբանումներ: 

Ուղիղ խոսքով մեջբերում եմ նրա ասածները՝
  • "եթե Տաթևի տարածքում գետնին հասարակ մի ձող էլ դնեք, այդ նույն «դարակազմիկ» էֆեկտը կերևա: Հետո կարող եք ինչ-որ բարձրահարկ շենքի կողքին կանգնել պատահական մի գիշեր և, եթե ամպամած չլինի, կարող եք նայել վեր և, ասենք, տեսնել ինչ-որ անուն ունեցող աստղ շենքի վերևում և պնդել, որ այդ շենքը հատուկ նպատակով է կառուցվել և այն աշխարհի պորտն է:"
Մնացած հոլովակներում հնչածները գիտնականի համար պարզապես ծիծաղելի էին, և նա ուղղակի ամփոփ ասաց. "այդտեղ լուրջ գիտության հետ կապված բան չկա":

Ընդհանուր առմամբ, էսքանը: 

Ես կուզենայի շեշտել, որ lernci-ի ազնվությանը չեմ կասկածում, և վստահ եմ, որ խմբի մեջ շատ են եղել, եթե ոչ ամբողջությամբ, երիտասարդներ, ում ազնիվ զգացողությունների վրա խաղալով էս կարգի կեղծ-գիտնական կեղծ-հետազոտողները, նրանց մասնակից են դարձրել իրենց մոգությունների ու գուշակությունների առնվազն անազնիվ խաղին: 

Ինչպես նաև կոչ կանեի, զգուշությամբ վերաբերվել "աստղագետ-գիտնական" դարձած երաժշտին, "բժիշկ" դարձած հեքիմ-վարպետին, Երևան դարձած մեր Էրեբունուն, "արևելագետ" դարձած "լրագրողին" և այլն: 

Ի դեպ, Արթուր Հակոբյանից շնորհակալ եմ նաև Արմենիա թիվիի հղումը տալու համար: 



 

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles