Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ

$
0
0
Ցույցերից, շարժման առաջին օրերից մինչև արդեն սատկած մադրիդյան սկզբունքներ... 

Վստահ եմ, որ կուշտ ու պարապ "միջազգային հանրությունը" շուտով նոր անհեթեթ փաթեթների առաջարկներով հանդես կգա: Հեսա ընտրությունները վերջանան...

Վստահ եմ, որ Արցախի բանակցային ճակատում էս թվացյալ լռության մեջ բոլոր "բարեկամ", ավելի ճիշտ՝ չարեկամ պետությունները որոճում են տարբեր մեթոդներ, քայլեր, որ փաթաթեն Հայաստանի գլխին: Հեսա ընտրությունները վերջանան... 

Վստահ եմ, որ Թուրքիան գնալով ավելի ու ավելի է խցկվելու էս հարցի մեջ, որովհետև ի տարբերություն մեր թերզարգացած դիվան-ա- և քաղաք-ա-գիտական մտքերի, նրանք Հայկական հարցը երբեք չեն առանձնացնում Հայաստան/Արցախ/-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա խնդիրների: 


Ու ժամանակն է, որ մենք էլ մեզ համար հստակեցնենք, որ գոյություն չունեն առանձին հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտություններ, գոյություն ունի մեկ հայկական հարց ընդդեմ մեկ ամբողջական թրքական տարրի: 

Էս հաղորդումը լսելուց ընդամենը մեկ օր առաջ մի միամիտի փորձում էինք բացատրել, թե Թուրքիան չի երազում /նա ասում էր "երազում է"/ "վերադարձնել հայկական հողերը ու հանգիստ ապրել, եթե չլիներ էդ Ադրբեջանը"... Մեծ մարդ էր, է՛: 

Լսել էս հաղորդումներն անպայման, իմանալու համար, որ արցախյան պատերազմի տարիներին իրական թրքական ներխուժման սպառնալիք է եղել: Լսել, վերջապես հասկանալու համար, որ արձանագրությունները, որ մեր չքնաղ պետական այրերը ստորագրեցին, հայկական հարցի թաղումն են՝ "Մասիս սարով ու ծովից ծովով" հանդերձ: 

Եւ ընդհանրապես, լսել, որ մի մասն իմանան, մի մասն էլ հիշեն, թե ինչը ոնց է եղել, ինչ զարգացումներով և այլն, ու բոլորս ևս մեկ անգամ հստակեցնենք մեզ համար, որ ամեն մեկս գործ ունենք անելու՝ Արցախը պահելու համար՝ ապրելով Հայաստանում ու աշխատելով Հայաստանում հանուն Հայաստանի: 

Հաղորդում 1
Հաղորդում 2
Հաղորդում 3





Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles