Վերջերս մի պետական աշխատողի հետ առիթ եղավ խոսելու դրսում հայ երեխաների ստացած կրթության մասին:
Միջին օղակի, միջին պաշտոնի մարդ էր: Չգիտեմ անգամ որ կառուցվածքից, բայց դատելով հանգիստ ու վստահ պահվածքից, երևում էր, որ կյանքից, կենսապայմաններից գոհ է: Նորմալ մարդ էր, կիրթ, հանգիստ, առանց փողկապային ու աթոռային պաթոսի: Չեմ բացառում, որ գործն անում էր ազնվությամբ, նվիրվածությամբ:
Սկսեց պատմել, որ թե՛ իր, թե՛ քույր-եղբայրների երեխաները բոլորը դրսում են սովորում: Գոհ էր փաստից: Հետո նորից գոհունակությամբ ու հպարտությամբ մեր խելացի երիտասարդության համար, ասաց, որ արևմտյան երկրներ այցելությունների ժամանակ ամեն անգամ ինչ-որ մի հայտնի բանկում, հայտնի ընկերությունում միշտ կարելի է հանդիպել նախկին հայաստանցի երիտասարդների, որ աշխատում են ու առաջ են գնում: Տաղանդավոր ու խելացի երեխեք ունենք, եզրափակեց նա:
Իսկ ես ահավոր տխրեցի: Չէ՛, արտագաղթի ու ուղեղի արտահոսքի համար էդքան չէ, ինչքան նրա, որ պետության պաշտոն կրող անձը հպարտանում է ԴՐՍՈՒՄ աշխատող մեր երիտասարդներով, ԴՐՍՈՒՄ ստացած նրանց կրթությամբ: Երևում էր, իր երեխաներին էլ չէր տեսնում իր վարած պաշտոնը տվող պետության ներսում աշխատելիս: Հերթական հայտնի բանկում, հայտնի ընկերությունում մենեջեր, իրավաբան, բանկային ծառայող....
Հիշեցի, որ էդ նույն անկեղծ հպարտությամբ մեր ԿԳ նախարարը փաստեց մի անգամ, որ Գարիկ Մարտիրոսյանը ԿՎՆ-ից հասել է Օստանկինո, ռուսական առաջին ալիք...
Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի, բայց պետական պաշտոնյան չի, որ պիտի հպարտանա հայերի՝ դրսում հասած հաջողություններով: Թե չէ արի տուն, օգնեք սիրիահայությանը, կառավարական հանձնաժողովներ,հնգամյակը կես տարում 100 հազար աշխատատեղ մինչև ընտրություններ...
Միջին օղակի, միջին պաշտոնի մարդ էր: Չգիտեմ անգամ որ կառուցվածքից, բայց դատելով հանգիստ ու վստահ պահվածքից, երևում էր, որ կյանքից, կենսապայմաններից գոհ է: Նորմալ մարդ էր, կիրթ, հանգիստ, առանց փողկապային ու աթոռային պաթոսի: Չեմ բացառում, որ գործն անում էր ազնվությամբ, նվիրվածությամբ:
Սկսեց պատմել, որ թե՛ իր, թե՛ քույր-եղբայրների երեխաները բոլորը դրսում են սովորում: Գոհ էր փաստից: Հետո նորից գոհունակությամբ ու հպարտությամբ մեր խելացի երիտասարդության համար, ասաց, որ արևմտյան երկրներ այցելությունների ժամանակ ամեն անգամ ինչ-որ մի հայտնի բանկում, հայտնի ընկերությունում միշտ կարելի է հանդիպել նախկին հայաստանցի երիտասարդների, որ աշխատում են ու առաջ են գնում: Տաղանդավոր ու խելացի երեխեք ունենք, եզրափակեց նա:
Իսկ ես ահավոր տխրեցի: Չէ՛, արտագաղթի ու ուղեղի արտահոսքի համար էդքան չէ, ինչքան նրա, որ պետության պաշտոն կրող անձը հպարտանում է ԴՐՍՈՒՄ աշխատող մեր երիտասարդներով, ԴՐՍՈՒՄ ստացած նրանց կրթությամբ: Երևում էր, իր երեխաներին էլ չէր տեսնում իր վարած պաշտոնը տվող պետության ներսում աշխատելիս: Հերթական հայտնի բանկում, հայտնի ընկերությունում մենեջեր, իրավաբան, բանկային ծառայող....
Հիշեցի, որ էդ նույն անկեղծ հպարտությամբ մեր ԿԳ նախարարը փաստեց մի անգամ, որ Գարիկ Մարտիրոսյանը ԿՎՆ-ից հասել է Օստանկինո, ռուսական առաջին ալիք...
Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի, բայց պետական պաշտոնյան չի, որ պիտի հպարտանա հայերի՝ դրսում հասած հաջողություններով: Թե չէ արի տուն, օգնեք սիրիահայությանը, կառավարական հանձնաժողովներ,