Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0

Առավոտյան կողքի սենյակում երեխան սկսում է լացել, զարթնում եմ՝ 7:30 է, ստիպված վեր եմ կենում: Պատուհանից ծովը հանդարտ խշխշում է: Արևն արդեն ահագին բարձր է: Բալի՛կ ջան, մյուս անգամ մի քիչ շուտ արթնացրու, ուզում եմ արևը տեսնել ծովից դուրս գալիս:

Ծովը ձգում է, ես՝ մի քիչ ալարում, բայց մեկ էլ ե՞րբ ծղոտե հովանոցի տակ նստած առավոտ շուտ սուրճ կխմեմ էսքան անմարդ լռության ու մենակության մեջ: Ծովը հաղթում է ալարիս: Սուրճս եմ եփում, մրգեր լվանում, կտրատում ու իջնում դատարկ, դեռ փակ սրճարան:

Արևն արդեն սկսում է վառել: Ծղոտե հովանոցի տակ եմ թաքնվում, սեղանին շարում սուրճս ու մրգերս: Ծովից ուժեղ ձկան հոտ է գալիս: Հավանաբար ձկնորսներն առավոտ շուտ արդեն հասցրել են մոտակայքում դատարկել բռնած ձկները: Մի ժամից գնչուները մեքենայով փողոցով հետ ու առաջ կանեն ու բարձրախոսով կհայտարարեն՝ ծիպուրի, լավրակի, ղավրո... պենդե էվրո...



Ծիրան եմ ուտում: Ինչ-ինչ, բայց նման ծիրանով ինձ չես խաբի: Համ չկա: Սրանք երևի էն Մակեդոնացու բերածներն են Հայաստանից: Երևի էն, որ եկավ հելլենիզմի շունչ թողեց Գառնու տաճարի տեսքով՝ 21-րդ դարի հայ հեթանոսներին մխիթարություն, ու մի քանի գրագետ ստրուկ՝ բաղնիքի հատակին գրելու համար, ու փոխարենը հայկական պրունուսը բերեց: Լավ չի բերել: Էն չի...

Էլ չեմ ասում, որ ծիրանների հետ Էլլադան էդպես էլ չի ներմուծել ցոգոլի գաղափարը...

Ծովը հանդարտ է: Օրորող: Սուրճս վերջանալու վրա է: Հավաքում եմ բաժակս ու մնացած մեկ-երկու կտոր դեղձն ու ծիրանը: Մոտենում եմ, ոտքով ջուրը ստուգում՝ տաք է: Ամբողջ ափով մեկ խեցիներ են թափված: Մի քիչ էլ խեցի հավաքեմ, չնայած չգիտեմ ինչիս են պետք, ու բարձրանամ սենյակ: Շոգը սկսում է վրա տալ...


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles