Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

թաղեմ քեզ, հայոց լեզու

$
0
0
Ուրեմն, ասեմ։

Երկրի, ժողովրդի մասին ԻՐՈՔ մտածող, նժդեհական կառավարությունը ոչ թե հայերենին կկպցներ «անմրցունակ» պիտակը, այլ կմտածեր ոնց աներ, որ արևմտահայերենը՝ հայոց լեզվի մեկ այլ, շատ հարուստ, ճոխ ու գեղեցիկ հատվածը չդասվեր մեռնող լեզուների շարքում։

Հայ ժողովրդի ուղիղ կեսը, եթե ոչ՝ կեսից ավելին, եթե հաշվենք, որ արևելահայերենի կրողները մոտ 3 մլն են, իսկ ընդհանուր հայերը՝ 7 մլն, խոսում է արևմտահայերեն։ Էդ կեսն ունի դպրոցներ, վարժարաններ ու համալսարաններ, բայց չնայած դրան, նրա լեզուն մեռնում է։ 

Հարց՝ ազգիս մրցունակ կառավարությունը ո՞ր օրվա համար է, եթե 3-4 միլիոն հայերի լեզուն էսօր ՅՈՒՆԵՍԿՈ-ն ճանաչում է մեռնող, իսկ նա էլ դրոշակը բռնած առաջ է ընկել, որ միանգամից արևելահայերենի հարցերն էլ մի 10 տարվա մեջ լուծի, վերջացնի։ Պարզվում է, սրանք ավելի լուրջ խնդիր ունեն լուծելու, ասենք ստեղծել երկլեզվանի հասարակություն, որ էդ հասարակությունն ինքն իր մեջ զոռոցի կպնի։

Հարգարժան պարո՛ն Աշոտյան, ողջ սփյուռքահայությունը, ո՛ր երկրի քաղաքացի էլ լինի, Հայաստանի մասին ասում է «մեր երկիրը», իսկ Հայաստանի ղեկավարության մասին՝ «մեր ղեկավարությունը», այսինքն, իրեն համարում է Հայաստանի մասնիկ։ Դուք, լինելով հայության միակ պետության, Հայաստանի Հանրապետության Կրթության ու գիտությանը նախարարը, ի պաշտոնե պարտավոր եք նաև սփյուռքահայության կրթական խնդիրներով զբաղվելու և պաշտպանելու արևմտահայերենը։

Զբաղվե՛ք, խնդրեմ, ձեր անմիջական պարտականություններով։ Պաշտպանե՛ք, պահպանե՛ք ու զարգացրե՛ք արևմտահայերենը։ Այցելե՛ք երբեմն-երբեմն Սփյուռքի դպրոցներ, ծանոթացե՛ք վիճակագրության հետ ու փնտրե՛ք պատճառները՝ թե ինչու են հայկական վարժարանները երեք-երեք միավորվում մեկի մեջ, թե ինչու է կենդանի լեզուն դասվում մեռնողների շարքում։ 

Եվ բերե՛ք ա՛յդ հարցերը հանրային լսումներով ու օրենքի ուժով լուծեք։ 

Ի դեպ, էդ հյունդայի մեքենաների գումարով ինչքան դասագիրք կտարվեր Ջավախք, ինչքան ուսուցիչներ սփյուռքից կգային վերապատրաստման։ Պետական պատվերով որքան գիտական թարգմանություններ ու մասնագիտական բառարաններ կստեղծվեին…

Ատանկ

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles