Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Սիրիայի հայության հարցով

$
0
0
Հիշո՞ւմ եք, որ ԱԳՆ-ն անկախ իրենից Լիբիայից երկու ՀՀ քաղաքացի էր հանել (ինչքան հիշում եմ՝ ռուսական ԱԳՆ-ի միջոցով ու շնորհքով), մի քանի օր էդ երկու մարդուն բոլոր ալիքներով ցույց էին տալիս, է՛լ մամլո ասուլիս, է՛լ անհատական հարցազրույց... Կարծես թե լավություն էին արել, ոչ թե կյանքում եզակի անգամ իրենց անմիջական պարտականություններով զբաղվել...

Հիմա հարցը հասել է Սիրիայի հայությանը բառացիորեն փ րկելուն, ՀՀ պետությունը ձեռքերը ծալած նստել է: Ապազգային փոխադրոդ Արմավիան թռիչքներն է հանել
Իհարկե, էս հո՞ համահայկական մարաթոն չի, որ նախարարներով ու պատվիրակություններով բյուջեի հաշվին վազեն էս գաղթօջախ, էն գաղթօջախ ու համայն հայության մեկ ընդհանուր գրպանի մասին ճառեր ասեն: 

Ինչո՞վ է զբաղված Սփյուռքի նախարարը: Էլի տիեզերքից պատվիրակություններ է ընդունում: Ինչո՞վ է զբաղված Արտաքին գործերի նախարարությունը: Ի՞նչ է անում ՀՀ դեսպանատունը Սիրիայում: Կոնկրետ քայլեր, թվաբանություն, արդյունք: 

Ես էս ներքինիի կեցվածքը տանել չեմ կարողանում:

Աստված Սիրիային խաղաղություն տա: Ու ոչ միայն նրա համար, որ գաղթական հայության համար տուն է դարձել էդ երկիրը արդեն 100-ից ավել տարի...

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles