Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Էրեկ էնքան վճռորոշ էին

$
0
0
կառավարության նիստում հնչող ձայները... Ոնց որ ԽՍՀՄ մայիսմեկյան շքերթի մեկնաբանություն լիներ: Գովքը գովքի հետևից, հնգամյակը մի տարում քանի ամսում, դե բան չմնաց մինչ ընտրություններ...

Հետաքրքիր է, էդքան աշխատատեղեր ստեղծելուց էին խոսում, ի՞նչ, տաքսի ծառայությունները պտի շատացնե՞ն, թե՞ վարչապետը պահել է 5 տարվա մեջ փակած-վերացրած մանր միջին բիզնեսի նախկին աշխատողների տվյալները, պտի մեկ առ մեկ մարդկանց բիզնեսները վերաբացի ու բոլորին նորից գործի տեղավորի... 

Հայլուրի երեկվա պաթոսից սիրտս թունդ ելավ, քիչ էր մնում սկսեի հոկեմբերյան մեծ հեղափողությանը մեր վաղվա պայծառ ապագային հավատալ, էն էլ սյուժեն կարճ էր, չհասցրի...

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles