Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

թուրքն էլ ա մարդ

$
0
0
Երբ երկու օր առաջ լսեցինք, որ մերոնք մի անգամից մի քանի թուրք են փռել առանց զոհ կամ վիրավորներ տալու, ուրախացանք: Ասացինք, որ տեղն էր, բոլորին պտի սատկացնեին:

Մեր ուրախության վրա մեկն ասաց՝ հա, ի՞նչ կա ուրախանալու: Նրանք էլ մարդ են, մայր ունեն, որ ուղարկել է և այլն: Իհարկե, ասողը տեղյակ չէր, որ դիվերսիոն խմբի մասին է խոսքը: Խմբի, որ մտել էր միջազգայնորեն ճանաչված ՀՀ սահման, սպանելու մեր զինվորներին, ո՞վ գիտի, դիրքեր անցնելուց հետո էլ քանի խաղաղ բնակչի վնաս տալու: Ինչևէ: 

Ի՞նչ կա ուրախանալու:

Նախ, ուրախալի էր, փառք Քեզ Աստված, որ վիրավոր անգամ չունեցանք: Փառք Քեզ Աստված, որ զոհ չտվեցինք:  
Ուրախալի էր, որ մեր քաջ զինվորներն իրենց չէին կորցրել ու ադեկվատ պատասխան էին տվել: 
Ուրախալի էր, որ 15-20 թուրք (իմ կարճ խելքով՝ դիվերսիոն խմբի դեպքում՝ ոչ թե շարքային զինվոր, այլ հենց մերոնց սպանելու համար հատուկ պատրաստված) չէին հասել իրենց նպատակին ու դեռ մի բան էլ գլխաքանակով պակասել են արդեն:


Թուրքն էլ մարդ ա, հայր-մայր ունի:

Փաստորեն՝ մարդ է: Երկու ոտք, երկու ձեռ, գլուխ-մլուխ: Արտաքինից մարդու տեսք ունի: Իսկ գլոբալ առումով՝ հաստատ մարդ է, հաստատ մեռնում է էնպես, ինչպես հայը, ռուսը, բուլղարացին...
Հայր ու մայր էլ հաստատ ունի, քանի որ այլ մեթոդներ լույս աշխարհ գալու գոյություն չունեն: Հաստատ որպես կին կարող եմ պատկերացնել, թե ինչ կնշանակի էդ սպանված թուրքի հոր ու մոր համար իրենց զավակի կորուստը: Շատ որ լռվեմ էդ պատկերի վրա, հաստատ կսկսի մեղքս տալ:

Բայց, ԲԱՅՑ

Մենք շատ "փոքր ածու ենք" ու միշտ էդքան փոքր ենք եղել, եթե Խորենացին դեռ 5-րդ դարում էր էդպես գրում ու դեռ հին հայկական պատմության մասին: 
Իմ ժողովուրդը, մանավանդ Հայաստանում փաստացի բնակվող, շատ փոքրաքանակ է: Ամեն մի զոհը, հաստատ ինչ-որ մի կողմից եթե փորենք, մեզնից յուրաքանչյուրին ծանոթ դուրս կգա: Այսինքն, իմ երկրի սահմանին կանգնած ամեն մի զինվոր իմն է, իմ հարազատը: 
Թուրքի մոր լացուկոծից առաջ իմ աչքի առաջ գալիս են էդ երեք զինծառայողի ծնողները, քույրերն ու կանայք ու երեխաները: Չէ, իմ ցավը հաստատ ավելի ծանր է, որ՛տև իմ ցավն է: 

Իմ երկիրն էսօր շատ փոքր է: ՀՀ + ԼՂՀ՝ մի բուռ հող է: Էդ մի բուռի ամեն մետրը արյունով է ողողված, իսկ սահմանամերձն ու Արցախն ամբողջությամբ՝ ընդամենը 20 տարվա՝ դեռ հողի հետ մինչև վերջ չխառնված արյան: Աստված չանի, սահմանի վրա ինչ-որ մի բան, ու դա հենց իմ կողքին է: Էս Ռուսաստանը չի, որ Վլադիվոստոկը Մոսկվայից մի մարդու կյանքի հեռավորության վրա լինի: 
Իջևանի զարկերակը Երևանում է խփում: Եթե մարդիկ կան, որ վազքով տարված ու զբաղված "մեգապոլիսային" իրենց հարմարավետության մեջ մոռանում են էդ պարզ ճշմտարտությունը, այն, միևնույնն է, չի դադարում օբյեկտիվ լինելուց: Հետևաբար պետք չի սահմանամերձ մարզերը Երևանից էդքան տարանջատել: Դա ինքնախաբեություն է:

Հաշվի առնելով էս երկու օբյեկտիվ ճշմարտությունները, ես կարող եմ ու պարտավոր եմ նախ մտածել իմինի մասին: Իմ զինվորը, իմ հայրենիքը, իմ տունը, իմ հողը, իմ սրբությունները: Մենք աշխարհին ապացուցելու բաներ չունենք:

Մեր կռիվն արդար է, մեր զինվորը միշտ ճիշտ ու թուրքինից հազար անգամ, միլիարդ անգամ թանկ ու լավը: Մեր մայրերի երջանկությունն էլ իրենց տղաների զորացրման օրը, երբ անփորձանք ծառայած հետ են գալիս տուն՝ ամեն ինչից վեր: 

Աստված պահպանի մեր զինվորներին մեր ողջ սահմանների երկայնքով: Խաղաղության մեջ պահի: Իսկ եթե նման հարձակումներ են լինում՝ ամբողջ չոռն ու ցավը թուրքին թող գնա, իմոնց թող պահի Աստված: Ես փոքր երկրի ու փոքր ժողովրդի մասնիկ եմ, մտածում եմ լոկալ, տեղային բաների մասին, գլոբալի վրա էլ թքած ունեմ ու իրավունք ունեմ թքած ունենալու:



 

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles